Մի մոռացեք, որ Ալիևը ծնկի եկած էր մեր առջև և 2016 թվականի ապրիլյանին աղաչում էր, որպեսզի դադարեցնենք պատերազմը

Ի պատասպան Տարոն Չախոյանի, նույն ինքը` ֆեյքերի ՊՈԱԿ֊ի շվեյցարի` երեկվա դուրս տվածների
Չախոյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ բանակցությունները փակուղում են, որ պատերազմը գրեթե անխուսափելի է։
2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնին, նա առաջադրվեց Արցախի հարցին վերջնական լուծում տալու համար, և, ինպես նշել է նախագահը իր հարցազրույցներից մեկում` եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցոսում տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական են լինելու մեր երկրի համար։
Արդյունքում, բանակցողը փոխվեց և բանակցությունները սկսելով իր սեփական կետից` Նիկոլը Արցախի 75%֊ը արյունալի պատերազմով հանձնեց Ադրբեջանին։
Արդյո՞ք մենք այսօր բանակցող ունենք. կարծում եմ` ոչ։
Տարոնն ասում է, որ իրենք 2018֊2020 թթ.֊ին ձեռք են բերել ավելի շատ սպառազինություն, քան Սերժ Սարգսյանը իր կառավարման 10֊ը տարիներին։
Շտապեմ տեղեկացնել, որ ձեզ հասել են այն զենքերը, որոնք գնել էր Սերժ Սարգսյանը իր կառավարման տարիներին, իսկ դուք բանակի համար նախընտրում էիք ելակ ձեռք բերել, և 44֊օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչպես են զինվորները կռվում առանց սաղավարտի, թե ինչ 0֊ական վիճակում էր մեր հակաօդային պաշտպանությունը, չաշխատող ականներն ու առանց պատրոն ՍՈւ֊երը։
Երբ Տարոնն ասում է, որ Ալիևը վիրավորել է Սերժ Սարգսյանին. ասեմ, որ Ալիևը Սերժ Սարգսյանին վիրավորելու համար պիտի համարձակություն ունենար։ Մի մոռացեք, որ Ալիևը ծնկի եկած էր մեր առջև և 2016 թվականի ապրիլյանին աղաչում էր, որպեսզի դադարեցնենք պատերազմը, իսկ 2018֊ից հետո Նիկոլը Հայստանն է ծնկի բերել Ալիևի առջև, իսկ Ալիևն էլ իրեն թույլ է տալիս Նիկոլի հասցեին հնչեցնել այն, ինչ ինքն է ուզում։
Չմոռանանք, որ 2016 թվականի Սերժ Սարգսյանը հայտարարեց. 《Մենք պատրաստ ենք և´ բանակցել, և´ կրակել》, ինչն էլ վախեցրեց Ալիևին և, արդեն 2016֊ի սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին տված հարցազրուցներից մեկում, Ալիևը հայտարարեց, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Հիմա մենք տեսնում ենք այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը զրոյական դեր ունի բանակցությունների սեղանին, նա հետևում է տարբեր երկրների կողմից առաջ քաշած թեզերին, թե ինչպիսին պետք է լինի Արցախի և Հայաստանի ճակատագիրը։
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել այս շվեյցարին, որ նրանց` ֆեյքի վրա հիմնված իշխանությունը բացահայտված է և հանրությանը չեն կարող մանիպուլացնել նման մտքերով, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։

Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները 24-ն են, զոհ կա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ժամը 14։20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:

Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:

Հաջորդ անգամ փորձեք մի նորմալ երևույթ ուղարկեք եթեր, որ գոնե ձայնը լսվի և մի քիչ տեղեկություն ունենա ինչից պետք է խոսա

նիքոլո փաշիյանը հասել է ծայրագույն «точка невозврата»-ին, նա նույնիսկ մի խելքը գլխին «ուսապարկ/խոսափող» չի կարողանում ուղարկել հանրայինի եթեր:
Կապիտուլյանտի խմբակում որպես աշխատակազմի ղեկավարի չգիտեմ որերրորդ տեղակալ աշխատող տարոնչախոյանը հանրային հեռուստանընկերության եթերում փորձել է մեկնաբանել և պատասխանել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սագրսյանի մտքերին և դիտարկումներին, որոնք Նախագահը արել է «Բանակցային Առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո: Ուրեմն սրանց մոտ ինչ տիպի սրացումներա գարնանային, որ անպատրաստ ինչ-որ ջահելի ուղարկում են Հ1, ով սկի տեղյակ չի ի՞նչ պետք ա խոսա, ո՞նց պետք ա պատասխանի, որ էս ծիծաղալու օրին չհասնի, բայց դե երիտասարդը փոքր ինչ կարիերիստական մղումների արդյունքում իհարկե այդ օրին հասավ:
Սույն անիմաստ երևույթը ասում է, որ Սերժ Սարգսյանը ասել է, թե մենք բանակցում ենք միջազգային հանրության հետ, և դա փորձել է ներկայացնել իբր սեփական միտք, բայց այս երևույթի գիտելիքներն ու տարրական տրամաբանությունը այնքան ծածր մակարդակի վրա է, որ նա նույնիսկ չի ըմբռնել միտքը ամբողջությամբ և շտապել է մանկապատանեկան պատասխաններով ողողել հանրայինի եթերը:
Իսկ ամենա ծիծաղելին այն է, որ այս իշխանության համար գլխավոր հակափաստարկներից մեկը դա այն է, որ «Ալիև միայն իրենց չի վիրավորել»:
Հ.Գ. Հաջորդ անգամ փորձեք մի նորմալ երևույթ ուղարկեք եթեր, որ գոնե ձայնը լսվի և միքիչ տեղեկություն ունենա ինչից պետք է խոսա:

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորը. կան շուրջ 15 վիրավորներ 

Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կապան-Առաջաձոր  ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Կայքի տեղեկություններով մոտ 15-ից ավելի վիրավորների դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում․ Տիգրան Աբրահամյան

ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելով՝ ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը: Այս մասիր իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ է անում Հայաստանը:

Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը:

Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը:

Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:

Գանք առանցքայինին:

Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց տալիս նեղացվածությու՞նը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա:

Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությունն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով»,- նշել է նա:

Պուտինն Անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ հարաբերությունների զարգացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր մենք կխոսենք մեր ամենակարեւոր ուղղություններից մեկում՝ ԵվրԱզԷՍ-ում մեր ամենամոտ հարեւանների եւ դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացման մասին»,- ասել է Պուտինը։

Այսօր Սփյուռքը շատ մասնատված է. Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Սփյուռքը պետք է նշանակի որպես Հայաստանից դուրս հայկական ձեւավորված կենտրոններ: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնության համաժողովին ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Սփյուռքը չի նշանակում, որ Հայաստանից դուրս ապրող հայեր: Սփյուռքը պետք է նկատվի որպես Հայաստանից դուրս հայկական ձեւավորված կենտրոններ: Սփյուռքի առաջին նպատակը պահել հայ մարդուն եւ պահել նրանով, որ նա գիտակցաբար ուզի հայ մնալ: Այսօր Սփյուռքը շատ մասնատված է: 15-20 հազարանոց մի հայկական գաղութում կարող եք հանդիպել մինչեւ 30 հայկական կազմակերպությունների, որոնք ունեն մրցակցության գիծ»,- նշեց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կարեւոր գործոններից է լեզուն. «Լեզուն մարդուն պահում է իր ազգայինի մեջ: Սփյուռքում կարող եք հաճախ հանդիպել երիտասարդ սփյուռքահայի, որը 5-6 լեզվով է խոսում, եւ այդ լեզուների մեջ չկա հայերենը»:

Միայն միասնականությամբ ի զորու կլինենք մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի, խաղաղ ու ապահով կյանքի․ Գարեգին Բ-ի ուղերձը

Միայն միասնականությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը եւ փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ։ Այս մասին ասվում է Գարեգին Բ-ի ուղերձում, որն այսօր՝ մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներին եւ համաժողովի բոլոր մասնակիցներին։ Դուք այսօր համախմբվել եք մեր ժողովրդի ապագայի տեսլականով։ Գոհունակություն է մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր երկրներից եւ պատրաստակամ են ջանքեր ներդնել դիմակայելու ներկայումս մեր ազգի առջեւ հառնած մարտահրավերներին։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մեր տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները մեր հայրենիքը կանգնեցրել են բարդ իրադրության առջեւ։ Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների վտանգի առջեւ։ Վճռորոշ այս իրավիճակում ազգային ներուժի համախմբումը, համահայկական երկխոսությունը կարեւոր է եւ հրամայական։ Մեր միասնության մեջ է, որ պետք է ի հայտ գա մեր իմաստնությունն ու զորությունը։ Մեր միասնականության մեջ պետք է դրսեւորվի հայրենիքի ու ազգի շահը մեր անձնականից վեր դասելու գիտակցությունը։ Համատեղ ջանքերով պետք է հոգ տանենք մեր հայրենի երկրի մասին, որը երաշխավորն է մեր հարատեւության։ Այս հավատով մեր ժողովուրդը հայրենիքում եւ Սփյուռքում պետք է եռնամուխ լինի հայրենանպաստ եւ ազգօգուտ նախաձեռնությամբ։ Նույն նախանձախնդրությամբ մեր եկեղեցականներն իրականացնում են իրենց առաքելությունը։ Հայրապետական մեր գնահատականը բերելով ամենքիդ՝ մաղթում ենք, որ Բարձրյալը զորավիգ լինի ձեզ հայրենանվեր բոլոր գործերում եւ օրհնի բոլոր ջանքերը, որ նախանձախնդիր կերպով գործադրվեն հանուն Հայաստանի եւ Արցախի խաղաղության եւ աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի»,- ասվում է ուղերձում։

Իրանի քաղաքացին 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է փորձել ուղարկել Ավստրիայի Հանրապետություն

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին, մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազություն։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով՝ մաքսանենգությամբ, առաքել է Ավստրիայի Հանրապետություն, իսկ 3 հազար 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը. թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
2023 թվականի փետրվարի 8-ին հսկող դատախազի որոշմամբ, Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Ս.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք. որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան:

Առողջապահության կազմակերպիչ իրավաբան տիկինը պետք է պարզի, թե ինչի են բաց թողնվել երեխաների պատվաստումների իրականացման համապատասխան ժամկետները

Քանի օր է խոսում են կարմրուկի համաճարակի վտանգի մասին:
Վաղուց մեր հասարակությունը մոռացել էր կարմրուկի վարակման մասսայականության ռիսկերի մասին: Բայց բոլոր անցած, գնացած ու լուծված հարցերը նորից խնդիր դարձնելու մաստերկլաս արած ձախողակները կարողացան նաև սրան հասնել:
Հիմնականում վարակվածները չպատվաստված կամ մեկ դեղաչափով պատվաստվածներն են: Առողջապահության կազմակերպիչ իրավաբան տիկինը պետք է պարզի, թե ինչի են բաց թողնվել երեխաների պատվաստումների իրականացման համապատասխան ժամկետները: Ի դեպ պատվաստումների շնորհիվ ու դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության արդյունքում էր, որ կարմրուկի վարակման դեպքերը հասել էին գրեթե զրոյի ու աննշան հետևանքներ ունեին:
Առողջապահության կազմակերպումը միայն այսուայն չվերաբերելի պատվիրակույթուններով տարբեր երկրներ գնալը չի: Ամենևին էլ այլ անձանց ջանքերով կառուցված հաստատությունների լենտերը կտրելը չէ կամ պետպատվերը մեջ-մեջ անելը չէ։ Այլ՝ հասարակության համար առողջապահական վտանգների կառավարումը, դրանց չեզոքացումը:
Չնայած Կովիդի չկազմակերպված, անպիտան ու անտարբեր չկառավարման 10.000 մահերի արդյունք ստացածների համար մի քանի հարյուր երեխայի կյանքն ինչ է որ ռիսկի չենթարկեն: