ԱՄՆ-ում տորնադոյի զոհերի թիվը հասել է 32-ի

ԱՄՆ-ի տասնմեկ նահանգներում տորնադոների մի շարք զոհերի թիվը հասել է 32-ի։ Փոթորիկը շրջել է մեքենաներ, արմատախիլ արել ծառեր և ավերել մի քանի շենքեր։ Ամենաշատ տուժած նահանգներից են Ալաբաման, Արքանզասը, Ինդիանան, Միսիսիպին և Թենեսին: Կիրակի երկրի հյուսիս-արևելքում ավելի քան 230 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում են լրատվական գործակալությունները: Արքանզասի նահանգապետ Սառա Հակաբի Սանդերսը արտակարգ դրություն է հայտարարել և օգնություն է խնդրել Ազգային գվարդիայից։ Աղետից տուժած շենքերի թվում է նաեւ մեկ եկեղեցի։ Նահանգապետը ավերածությունների լուսանկար է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։ Իլինոյս նահանգի Բելվեդերում տորնադոն տապալել է թատերական կենտրոնի տանիքը, որտեղ պետք է համերգ կայանար։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ դաշնային օգնություն կտրամադրվի տուժած շրջանների վերականգնման համար։ Մարտի վերջին ԱՄՆ Միսիսիպի նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են: ըստ ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ուսումնասիրության, 2022 թվականին 3,3 միլիոն չափահաս ամերիկացիներ ստիպված են եղել լքել իրենց տները փոթորիկների, ջրհեղեղների, հրդեհների, տորնադոյի կամ այլ բնական աղետների պատճառով:

Լրահոս