Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամու շարժերը դիտվում են որպես սովորական, առօրյա, ապա տեղի է ունենում անսպասելի հարված․ Աբրահամյան

Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամին որոշակի պարբերականությամբ շարժ է իրականացնում, հայկական կողմի համար ինչ-որ փուլում դա սկսվում է դիտվել որպես սովորական, առօրյա շարժ, և տեղի է ունենում անսպասելի հարված, հավատացնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա ֆեյսբուքյան էջում ընդգծել է, որ եթե ուսումնասիրում ենք հատկապես վերջին 10 տարիների ադրբեջանական վարքագիծը, ապա այս մոտեցումը բազմիցս կիրառվել է: Պատգամավորը նկատում է նաև, որ շատ դեպքերում ադրբեջանցիները շփման գծի երկայնքով արհեստական շարժեր են իրականացնում բանակցային գործընթացում ճնշում ապահովելու, որոշ դեպքերում՝ հայկական կողմին ապակողմնորոշելու համար «Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի, կուտակումների կամ ակտիվացման մասին, ապա դրանց նպատակները օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է այն վերլուծել հնարավոր բոլոր գործոնները հաշվի առնելով: Շատ դեպքերում ադրբեջանցիները շփման գծի երկայնքով արհեստական շարժեր են իրականացնում զուտ բանակցային գործընթացում ճնշում ապահովելու նպատակով: Որոշ դեպքերում դրանք նպատակ ունեն պարզապես գործողությունների իմիտացիա ստեղծել` հայկական կողմին ապակողմնորոշելու և առաջնագծում իրադրությունը ոչ ճշգրիտ գնահատելու համար: Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամին որոշակի պարբերականությամբ շարժ է իրականացնում, հայկական կողմի համար ինչ-որ փուլում դա սկսվում է դիտվել որպես սովորական, առօրյա շարժ, ապա տեղի է ունենում անսպասելի հարված: Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո, և եթե ուսումնասիրում ենք հատկապես վերջին 10 տարիների ադրբեջանական վարքագիծը, ապա այս մոտեցումը բազմիցս կիրառվել է: Ռազմաքաղաքական գործողությունների հնարավոր վերսկսման վրա, անշուշտ, ազդում է երկրում առկա իրավիճակը, ինստիտուտների կենսունակությունը, կայունությունը, ռեգիոնալ ֆոնն ու հիմնական խաղացողների դիմակայության տրամաբանությունը, սակայն որպես կանոն վերջնարդյունքում իր դրսևորումն այն արտահայտում է մարտի դաշտում: Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել, որպեսզի ժամանակին կանխվի վերջինիս հնարավոր հարվածն ու առաջխաղացումը, ինչպես նաև շփման գծում պատշաճ պաշտպանություն կազմակերպել», - գրել է նա։

Լրահոս