Այն կարևոր բաները, որոնք սրանք չեն կարողանում հանձնել, նվիրել, կամ մինչ օրս հայտնի այլ ձևերով ապականել, նրանք ուղղակի կտրում ջարդում են

Այս նկարը կապիտուլյանտի և նրա խունտայի լավագույն նկարագիրն է: Այն կարևոր բաները, որոնք սրանք չեն կարողանում հանձնել, նվիրել, կամ մինչ օրս հայտնի այլ ձևերով ապականել, նրանք ուղղակի կտրում ջարդում են:
Ավինյան Տիգրանի ճանապարհային քարտեզն իմացեք, որ էլ ավելի պարզ լինի թե որտեղ են հաջորդիվ ապականվելու հարյուրից ավելի տարեկան ծառերը:
Հ.Գ. Երևի Ճապոնական մոտիվներով ինչ-որ աննորմալ ֆանտազիաներ ունի այդ երիտասարդը, որ մեր մեկ դար և ավելի տարիք ունեցող ծառերը որոշել է փոխարինել անիմեյական Սակուրաներով։

Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում՝ Իսմայիլինի շրջանում, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին վկայում են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում՝ Իսմայիլի սեյսմակայանից 6 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Մենք գործ ունենք «մարդկանց »հետ, ովքեր խաղաղության քողի տակ հանձնում են ամեն ինչ

Սակուրա ծաղիկը Չինացիների համար կարևոր խորհուրդ ունի։ Սակուրա նշանակում է «նոր կյանքի սկիզբ»,«վերածնունդ» և չինացիների համար կառուցողական նշանակություն ունի թե´ սակուրա բառը, թե´ դրա նշանակությունը, և թե ´ ծաղիկի խորհուրդը։ Հիմա արի ու հազարամյակների մշակույթ ունեցող Չինացիներին բացատրի, որ Հայաստանը, որը ևս ունի
հազարամյակների մշակույթ ուզուրպացված է մի ոհմակի կողմից, որոնք ոչնչացնում են և հայկական մշակույթը, և ավանդույթները, և, փաստորեն աղավաղում են չինականը.
Ա.Քանդում են հինը, փոխանակ պահպանեն հինը` կառուցելով նորը.
Բ.Իրականացնում են ծառերի սպանդ։ Եվ այս կոնտեքստում հատկանշական եմ համարում նշել, որ հիմա բնապահպաններն ավինյանին այդպես տերևաթապ պետք է անեին, ոնց նա արեց ծառերը.
Գ.Մենք գործ ունենք «մարդկանց »հետ, ովքեր խաղաղության քողի տակ հանձնում են ամեն ինչ և նույն տրամաբանությամբ ամայացնում են Երևանը, քոքահան են անում երկար տարիներ խնամված ծառերը, պուրակներում խաղացող երեխաներին զրկում են մաքուր օդ շնչելու հնարավորությունից և այդ ամենն անում են ծառատունկի քողի տակ:

Պատերազմից հետո հայատյացությունն Ադրեջանում ոչ միայն չդադարեց, այլեւ ձեռք բերեց ավելի վտանգավոր ձեւ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամի ծավալուն աշխատանքը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «Հայատյացությունն Ադրբեջանում» ծավալուն աշխատանքը, որում ուսումնասիրվել է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։ Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։
Ուսումնասիրությունն ընդգրկում է 2022թ. օգոստոս – 2023թ. փետրվար ժամանակահատվածը։

Թեմատիկ օրինակները ներկայացված են ընտրովի` ելնելով ուսումնասիրության սահմանափակ շրջանակից, սակայն դրանք ամբողջությամբ ցույց են տալիս յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի միտումներն ու մոտեցումները:

«2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմի ավարտից հետո խնդիրը ոչ միայն չկորցրեց իր արդիականությունը, այլև նոր դրսևորումներ ստացավ և վերածվեց հայերի համար առավել վտանգավոր երևույթի։
Եթե ​​մինչ պատերազմի սկիզբը հայատյացությունն Ադրբեջանում ինստիտուցիոնալ բնույթ ուներ և պաշտոնական քարոզչության անբաժանելի մասն էր, հիմնականում դրսևորվում էր հռետորաբանությամբ և «ատելության խոսքի» տարածմամբ, ապա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում այս երևույթը սկսեց դրսևորվել նաև գործողություններով։
Ինստիտուցիոնալ առումով հայատյացությունը Ադրբեջանում ունի հստակ հիերարխիկ բնույթ՝ պաշտոնական մակարդակից մինչև հանրային զանգված: Հասարակության մեջ հայատյացության սերմանման մեխանիզմը բազմափուլ է.

Այս հիերարխիայում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված թեզերն ունեն հստակ հաջորդականություն՝ թեզը բարձրաձայնում է պաշտոնյայի կողմից, այնուհետև այն փոխանցվում է փորձագետների, մշակույթի գործիչների, կրոնական գործիչների, լրատվամիջոցների վերլուծաբանների միջոցով՝ ստեղծելով մուլտիպլիկատիվ էֆեկտ, որն ազդում է հասարակական կարծիքի և ընկալման վրա:
Հասարակական կարծիքի վերահսկելիությունը և հուզական ընկալումը Ադրբեջանի իշխանություններին հնարավորություն է տալիս ուղղորդել ագրեսիան իրենց անհրաժեշտ հակահայկական տրամադրությունների վեկտորում։ Ադրբեջանի իշխանությունները, այսպիսով, լուծում են երկու հիմնական խնդիր՝ 1) ձևավորել և պահպանել թշնամու կերպարը ի դեմս հայերի, 2) ձևավորել արտաքին վտանգից միակ պաշտպանի կերպար՝ ի դեմս իրենց։
Հայի կերպարի դեմոնիզացիան իրականացվել է փուլերով՝ առաջին Ղարաբաղյան պատերազմի սկզբից մինչև 44-օրյա պատերազմը։ Հետպատերազմյան շրջանում հայերի ընկալումը սարսափելի ու անգութ թշնամուց սկսեց փոխվել պարտվածի։ Սակայն հայատյացությունը, որպես երեւույթ, ոչ միայն չդադարեց գոյություն ունենալ, այլեւ ձեռք բերեց ավելի վտանգավոր ձեւ՝ հիմնված հաղթողի անպատժելիության զգացման վրա»

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը։

Երեկ ձեզ ներկայացրել եմ փաստեր, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դավաճան՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի նախընթաց շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, Նիկոլ Փաշինյանի միտումնավոր սխալների, հիմարությունների, պատերազմի ընթացքում ցուցաբերած հիմնական դավաճանական աստիճանի տգետ կամ դիտավորյալ որոշումների վրա:

Ուզում եմ շարունակել հիմնավորումներս և ապացուցել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է նաև նոյեմբերի 9-ից հետո:

Եվ այսպես ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև.

1. Միայն դավաճանը, ով դարձավ պարտության ոչ այնքան սիմվոլ (Մարուքյան Էդմոնի ականջը կանչի), որքան պատճառ, կարող էր շարունակել ջանքեր գործադրել կառավարման ղեկին մնալու համար:

2. Միայն դավաճանը կարող էր դա իրականացնելու համար դիմել այնպիսի սադրանքների, որոնք փոխանակ միախմբեին հանրությանը և հանեին սթրեսից, առավել գրգռեցին առանց այն էլ սթրեսի մեջ գտնվող հայ հասարակությանը՝ բերելով առավել մեծ բևեռացման և անարդարության խորացող զգացումի:

3. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման շղթայում ընդգրկել սեփական ճղճիմ շահն ու երկիրը տանել անիմաստ արտահերթ ընտրությունների:

4. Միայն դավաճանը կարող էր այդ ընտրությունների նախաշեմին հանդես գալ խոստումներով, որոնք, ի սկզբանե գիտեր, որ չի կատարելու:

Մասնավորապես Արցախի հարցով ՝ ինքնորոշման իրավունք, դեօկուպացիա և այլն:

5. Միայն դավաճանը կարող էր իր քաղաքական գոյությամբ ընտրություններից հետո «լեզու դնել» Ադրբեջանի նախագահ Ալիևի բերանը, որ նա ստացել է «կապիտուլյացիայի մանդատ», որ հայ ժողովուրդը մարսել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և չարաբաստիկ ուղերձ հղել միջազգային հանրությանը հայ ժողովրդի անունից առ այն, որ 680 000 թվագրված «կողմ» ձայներով այս ժողովուրդը պատրաստ է 21-րդ դարում քաղաքական պատմության մեջ մտնել որպես միակ և բացառիկ անթասիբ ազգ:

6. Միայն դավաճանը կարող էր միջազգային որևէ ատյանում չբարձրաձայնել 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի իրավական և պատժամիջոցային հետևանքների մասին հարցը:

7. Միայն դավաճանը կարող էր որևէ միջազգային ատյանում որևէ ջանք չգործադրել Ադրբեջանին ու Թուրքիային «նեղելուն» ուղղված:

8. Միայն դավաճանը կարող էր մոռացության մատնել միջազգային կառույցների կողմից արձանագրված՝ Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքից գրոհայիններ բերելու փաստը:

9. Միայն դավաճանը կարող էր ներել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և որևէ գործնական քայլ չձեռնարկել միջազգային պատժիչ մեխանիզմներ գործադրելու համար:

10. Միայն դավաճանը կարող էր նպաստել ադրբեջանական քաղաքականությանը՝ համաձայնելով որոշ միջնորդների մոտեցումներին, օրինակ ՝ վերացնելու «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը փաստաթղթերից:

11. Միայն դավաճանը «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» կարող էր փոխարինել «ԼՂ հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» եզրույթով:

12. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդի անվտանգության և ապագայի պատասխանատվությունն ի հակառակ իր իսկ կառավարության ծրագրի ՝ գցել այլոց, մասնավորապես ՝ Ռուսաստանի «գրպանը»:

13. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդին պարբերաբար «հաթաթաներ» տալ և հանդուրժել «120. 000-ն ընդդեմ 3 միլիոնի»՝ սեփական թիմի գեներացրած պառակտիչ ու թուրքական քարոզչական թեզերը:

14. Միայն դավաճանը կարող էր Հայաստանը դարձնել գեոպոլիտիկ գիգանտների բախման մարտաբեմ:

15. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին խնդրի սառեցմանն ուղղված ջանքեր գործադրելու, աշխարհաքաղաքական խաղերի մեջ չմտնելու, այլ՝ ՄԽ համանախագահների ինստիտուտի ճակատագրի վերջնական որոշմանը սպասելու փոխարեն մտնել սեպարատ բանակցությունների մեջ:

16. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո ջախջախված բանակի նկատմամբ դրսևորել պակաս գուրգուրանք և փաղաքշանք, քան ոստիկանության նկատմամբ, որի ծառայողներին բաժին հասած պարգևավճարների և նյութական ապահովության մասին հայ զինվորներն ու սպաները կարող էին միայն երազել:

17. Միայն դավաճանը կարող էր պարտությունից հետո 2 տարի միջոցներ չհատկացնել սպառազինության ձեռքբերմանը և բանակի կենցաղային պայմանների բարելավմանը:

18. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ից հետո համաձայնել և սեփական թիմակիցների գարշահոտ շուրթերով հիմնավորել, որ GPS-ով դելիմիտացիան և դեմարկացիան OK է:

19. Միայն դավաճանը կարող էր այդքան հեշտությամբ հանձնել ու հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից:

20. Միայն դավաճանը կարող էր պատերազմից հետո իր թիմի տարբեր այլ անդամների հետ միասին հանդուրժել, խրախուսել ու մասնակցել բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի:

21. Միայն դավաճանը կարող էր հանրային համերաշխության մթնոլորտի փոխարեն ( իր սադրիչ, քաղաքական նկատառումներից ելնելով) իրավապահ համակարգի չարաշահման գործողություններով էլ ավելի պառակտել հասարակությանը:

22. Միայն դավաճանը կարող էր շարունակաբար քանդել ազգային ինքնության հենասյուները ՝ եկեղեցի, ընտանիք, բարոյականություն և այլն:

Դավաճանություն էր նաև՝

* նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված՝ 200 քառ կմ Կուբաթլիում և Զանգելանում զիջելը,

* ադրբեջանական ռազմագերիներին և պատերազմի հետ կապ չունեցող սպանություններ գործած անձանց «ափալ-թափալ» մինչև վերջին հայ ռազմագերու վերադարձը հանձնելը,

* ռազմագերիների հարցը «բրախելը»,

* մոտ 100 չնույնականացված և չհուղարկավորված մարմին ունենալը,

* հայ-ադրբեջանական շփման գծում բանակին նվազագույն պայմաններով չապահովելը,

* ՄԽ հիմնարար սկզբունքներից հրաժարվելը և «չխմած» Ալմաթայի 91 թվականի հռչակագիր «մեյդան» բերելը,

* Ալիևի թե՛ անձնական վիրավորանքներին, թե՛ քաղաքական լկտիություններին չպատասխանելը:

Ինչպես տեսնում եք՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին ապացույցներն ու վկայություններն ավելի քան բավարար են ինչպես մինչև 44-օրյա պատերազմն ու պատերազմի ընթացքում, այնպես էլ ՝ հատկապես պատերազմից հետո:

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը

ԱՄՆ պետական դեպարտամենտը արձանագրելով Հայաստանի կառավարիչների կողմից ծավալային և բովանդակային առումով մեծ թվով խախտումները , անազատություններ և չարաշահումները, միևնույն է նիկոլին դեռ բավականին հնարավորություններ են թողել օգտագործվելու:
Մասնավորապես, արձանագրել են բռնություններ, անհամաչափ ուժի կիրառում, որոշ դեպքերում անգամ իրավապահների հանցավոր անգործություն: Ավելին, հիշել են անգամ անհարկի կալանքների, խափանման միջոցառումների, խոսքի ազատության սահմանափակումների մասին:
Բայց արի ու տես, որ սրանց աջակցելու և արդարացնելու ցանկությունը դեռ ամբողջությամբ չի մեռել: Նախկին ինտուզիազմն իհարկե չկա:
Պետդեպարտամենտն արձանագրում է, որ 11 ամսիների ընթացքում 17 անձ անազատության մեջ մահացել է (բանտում, դատարանում, խափանման միջոցի կիրառման ընթացքում): Վիճակն ավելի չվատթարացնելու համար խուսափում է խոսքի համար բանտարկված ու ըստ էության մահվան դատապարտված անձին քաղաքական բանտարկյալ անվանել: Ընտրություններից անմիջապես հետո, ընտրված թեկնածումերին մեկ րոպեում կալանավորելը նույնպես <<մեծահոգաբար>> անտեսվել է:
Վերոգրյալ փաստերի նման աղաղակող զուգահեռներ հրապարակված զեկույցում բազմաթիվ են: Մի կողմից հրապարակված և հաստատված փաստերի առատություն, իսկ մյուս կողմից եզրակացություններ չանելու մեղքը դրանց սակավության վրա բարդելով:
Պետդեպի եզրակացությունը մեկն է: Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը:

Նախորդ տարի ՀՀ-ում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 472 դեպք

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո’, միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը», ինչը համատեղ ջանքերով նորարար մոտեցումների ներդրում է տուբերկուլոզի (ՏԲ) կանխարգելման և բուժման գործում:
Աշխարհի բնակչության մեկ քառորդը վարակված է տուբերկուլոզով, սակայն ոչ բոլորի` վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ հիվանդությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։

Կարևոր է նշել, որ մեր երկրում հասանելի են ՏԲ-ի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները:

Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը:

Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններ, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամու շարժերը դիտվում են որպես սովորական, առօրյա, ապա տեղի է ունենում անսպասելի հարված․ Աբրահամյան

Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամին որոշակի պարբերականությամբ շարժ է իրականացնում, հայկական կողմի համար ինչ-որ փուլում դա սկսվում է դիտվել որպես սովորական, առօրյա շարժ, և տեղի է ունենում անսպասելի հարված, հավատացնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա ֆեյսբուքյան էջում ընդգծել է, որ եթե ուսումնասիրում ենք հատկապես վերջին 10 տարիների ադրբեջանական վարքագիծը, ապա այս մոտեցումը բազմիցս կիրառվել է:
Պատգամավորը նկատում է նաև, որ շատ դեպքերում ադրբեջանցիները շփման գծի երկայնքով արհեստական շարժեր են իրականացնում բանակցային գործընթացում ճնշում ապահովելու, որոշ դեպքերում՝ հայկական կողմին ապակողմնորոշելու համար

«Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի, կուտակումների կամ ակտիվացման մասին, ապա դրանց նպատակները օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է այն վերլուծել հնարավոր բոլոր գործոնները հաշվի առնելով:

Շատ դեպքերում ադրբեջանցիները շփման գծի երկայնքով արհեստական շարժեր են իրականացնում զուտ բանակցային գործընթացում ճնշում ապահովելու նպատակով:

Որոշ դեպքերում դրանք նպատակ ունեն պարզապես գործողությունների իմիտացիա ստեղծել` հայկական կողմին ապակողմնորոշելու և առաջնագծում իրադրությունը ոչ ճշգրիտ գնահատելու համար:

Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամին որոշակի պարբերականությամբ շարժ է իրականացնում, հայկական կողմի համար ինչ-որ փուլում դա սկսվում է դիտվել որպես սովորական, առօրյա շարժ, ապա տեղի է ունենում անսպասելի հարված:
Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո, և եթե ուսումնասիրում ենք հատկապես վերջին 10 տարիների ադրբեջանական վարքագիծը, ապա այս մոտեցումը բազմիցս կիրառվել է:

Ռազմաքաղաքական գործողությունների հնարավոր վերսկսման վրա, անշուշտ, ազդում է երկրում առկա իրավիճակը, ինստիտուտների կենսունակությունը, կայունությունը, ռեգիոնալ ֆոնն ու հիմնական խաղացողների դիմակայության տրամաբանությունը, սակայն որպես կանոն վերջնարդյունքում իր դրսևորումն այն արտահայտում է մարտի դաշտում:

Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել, որպեսզի ժամանակին կանխվի վերջինիս հնարավոր հարվածն ու առաջխաղացումը, ինչպես նաև շփման գծում պատշաճ պաշտպանություն կազմակերպել», — գրել է նա։

Ինչ առաջարկներ է ներկայացել Հայաստանն Ադրբեջանին խաղաղության պայմանագրում. Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել

2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը, «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով»,- նշել է նա։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝  նախարարը նշել է, որ, սկսած 2022թ. դեկտեմբերից, Հայաստանը փոխանակել է պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար:

«Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ, մեր կարծիքով, առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների՝ երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:

Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:

Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:

Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիականության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը:

Այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը: Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։