Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն: Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13-ին ժամանել էր Երևան 12 հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են: Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ: Առաջնությունը կընթանա ապրիլի 15-23-ը։

Լրահոս