Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. հայկական կողմը կրակ չի բացել. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Լրահոս