Աբովյանում 26-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են. Shamshyan.com

Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում, Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 5 հոգու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածները Opel-ի վարորդի և այդ պահին նշած վայրով անցնող «Kingmarshal» պահնորդական կազմակերպության աշխատակից Տիգրան Մարությանի ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից 2-ը երեխաներ են։

Լրահոս