Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:

«Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

Հրազդան-Մեղրաձոր ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը

Փետրվարի 7-ին՝ ժամը 12:35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մարմարիկ գետը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել գետից և տեղափոխել ավտոքարշակի վրա։

Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գուրգեն Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։ Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ և սառը զենք չի հանդիսանում»,- նշեց նա:

Այսպիսով, Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները։

Ներկայացվել է Bentley Bentayga EWB-ի բացառիկ տարբերակը

Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Bentayga EWB քրոսովերի՝ Mulliner-ի ստեղծած առաջին մոդիֆիկացիան: Mulliner թունինգավորման ատելյեն մեքենան ստեղծել է մեկ օրինակով. այն նվիրված է Նեապոլի ձմեռային գինու փառատոնին, գրում է kommersant.ru-ն:

Bentayga EWB-ն պատված է Snow Quartz Pearl White ներկի երեք շերտով:

Էքսկլյուզիվ քրոսովերի սարքավորումների մեջ է մտնում Bentley Airline Seat-ը, որն ունի 22 կարգավորում և ներկառուցված կլիմա-կոնտրոլ և մերսման հնարավորություն։

Bentley Bentayga EWB Winter Wine Festival-ը վաճառվել է բարեգործական աճուրդում։ Քրոսովերը գնած զույգը, բացի մեքենայից, ստացել է հնգօրյա ուղևորություն Անգլիա և Շոտլանդիա՝ յցելելով Bentley գործարան և Macallan թորման գործարան այցի հնարավորությունով:

ԱՐԽԻՎԱՅԻՆ․Ես ինչո՞ւ պետք է զիջումների գնամ այդ հարցում, որ ի՞նչ ստանամ․Սերժ Սարգսյան

Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ ինձ փորձում են մեղադրել մարդիկ, ովքեր որեւէ անգամ Ղարաբաղում չեն եղել, եւ երբ պետք էր այնտեղ լինել, նրանք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին: Ինձանի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Ես ինչո՞ւ պետք է զիջումների գնամ այդ հարցում, որ ի՞նչ ստանամ, ի՞նչը պետք է ինձ շահագրգռի
ՀՀ 3 -րդ Նախագահ Սերժ Սարգսյան
30.09.2009թ.

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։ Այս մասին երեքշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը, բայց չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և վերջերս Բաքվից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։

Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ ՀԱՊԿ-ը կարող է մեկ-երկու օրում առաքելություն ուղարկել Հայաստան

Ազգային ժողով նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ ՀԱՊԿ-ը կարող է մեկ-երկու օրում առաքելություն ուղարկել Հայաստան:

«Ներողություն եմ խնդրում, բայց ես վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա, որովհետև այդ կազմակեպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը ու ես վստահ չեմ, որ իրենցից մեկը վետո չի դնի», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը:

Նա ասաց, թե չի հասկանում՝ ի՞նչ է փոխվել ՀԱՊԿ-ում, որովհետև ժամանակին այն, ինչ Հայաստանն էր ուզում ու պահանջում, ընդամենը քաղաքական հստակ գնահատականն էր:

«Իրենք քաղաքական հստակ գնահատականից հետ կանգնեցին»,- ասաց ԱԺ նախագահը:

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 8-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, ցերեկն առանձին հատվածներում սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Երեւանում սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ – +1+3. 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-6,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -3-5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1 + 1,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3-6,

Լոռիում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3 + 1,

Տավուշում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1 + 4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -4-7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 2,

Արարատում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 3 + 5,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 3 + 5,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -4-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0 + 3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1-3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1 + 3:

Վթարի հետեւանքով 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ «Մերսեդեսի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 70-ամյա Նապոլեոն Կարապետյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն։

Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է. Սիրիայում ՀՀ դեսպան

Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետեւ լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել: Այս մասին «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանը:

«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաեւ եղանակային պայմանները, հատկապես Հալեպում եւ Լաթաքիայում:

Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են եւ նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կան տուժածների  մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, Քամիշլիում եւ Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. «Օրվա մեջ մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ։ Վազգեն Չափարյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ մեր հյրենակիցների մեջ չունենք վնասվածներ: Մի թեթեւ վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուրջ վնասվածքներ չկան»: