Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Wildberries-ը սգո օր է հայտարարել չորեքշաբթի Մոսկվայի կենտրոնում ընկերության գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը։ «Ցավոք, երեկվա ապօրինությունների հետևանքը մեր գրասենյակի անվտանգության աշխատակիցների ընդհատված կյանքը դարձավ: Դա վիշտ է և առանց հայրերի, եղբայրների ու որդիների մնացած ընտանիքներ: Մենք նրանց անպայման աջակցություն կտրամադրենք: Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Wildberries-ը մեծ ընտանիք է, ուստի այսօր մեր ընկերությունում սգո օր է»,- գրել է Բակալչուկը։ Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակում հրաձգության ժամանակ զոհվել էր գրասենյակի անվտանգության երկու աշխատակից:

Լրահոս