Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Toyota Prius հիբրիդը  

Toyota ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Toyota Prius-ի հիբրիդը։ Toyota-ն ներկայացրել է Prius հիբրիդային մոդելի նոր սերունդը։ Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ավտոմեքենան կառուցված է TNGA նոր հարթակի վրա։ Մոդելը ստացել է նեղ լուսադիոդային լուսարձակներ, լայն օդահավաքիչ, ինչպես նաեւ հետեւի «մոնո-լույս», որը ձգվում է ողջ թափքի լայնությամբ: Շուկա կներկայացվի մեքենայի երկու տարբերակ։ Առաջինը plug-in հիբրիդն է՝ 223 ձիաուժ ընդհանուր հզորությամբ: Նման մեքենան կարող է 0-ից մինչեւ 100 կմ/ժ արագությունը զարգացնել 6,7 վայրկյանում։ Երկրորդ տարբերակը զուգահեռ հիբրիդ է, որն աշխատում է երկու բենզինային ՝ 1.8 կամ 2.0 լիտր ծավալով ներքին այրման շարժիչների հիման վրա՝ մինչեւ 193 ձիաուժ ընդհանուր հզորությամբ: Թվով հինգերորդ սերնդի Toyota Prius-ի վաճառքի մեկնարկը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին։

Լրահոս