Telegram-ում այսուհետ օգտահաշիվ կարելի է բացել առանց SIM քարտի՝ անանուն համարով․ իսկ ինչպե՞ս գնել անանուն համար

Telegram-ը ներկայացրել է խոշոր թարմացում, որը հնարավորություն է տալիս նոր օգտահաշիվ գրանցել առանց այն կոնկրետ հեռախոսահամարի կցելու։ «Այսօր գաղտնիության նոր դարաշրջան է սկսվում. Telegram-ի օգտահաշիվն այժմ կարող է գրանցվել առանց SIM քարտի՝ օգտագործելով բլոկչեյնի վրա հիմնված անանուն համարներ: Նման համարներ կարելի է գնել Fragment հարթակում»,- իրենց բլոգում գրել են Telegram-ի մշակողները։ Ամենամատչելի անանուն համարն այժմ հարթակում վաճառվում է 4 TON կրիպտոարժույթով (սովորաբար արժեն 9 TON ), որը կազմում է մոտ 450 ռուբլի: Այնուամենայնիվ, այն առաջարկվում է աճուրդի ձևաչափով, ուստի իրական արժեքը ավելի բարձր կարող է լինել։ Եթե ​​անանուն համարն այլևս անհրաժեշտ չէ, այն կարելի է հետո վաճառվել աճուրդով: Այս թարմացման շրջանակում Telegram-ն իրականացրել է բազմաթիվ այլ նորամուծություններ։ Ավելացել է ակտիվ սպամի դեմ ֆիլտր և բոլոր չատերն ավտոմատ ջնջելու գործառույթ, էմոջիների նոր հավաքածուներ և նոր ինտերակտիվ էմոջիներ: Emoji-ի որոնումը հասանելի է դարձել նաև Telegram-ի iOS օգտատերերին, իսկ Android տարբերակում հայտնվել է «Հիշողության օգտագործման» մենյուի թարմացված բաժին. այժմ հնարավոր է տեսնել, թե չատերից յուրաքանչյուրը որքան տեղ է զբաղեցնում սարքում: Ինչպե՞ս գնել անանուն համար Fragment կայքում մոտ 990 ռուբլով (9 TON) հնարավոր է գնել պատահական անանուն համար +888 XXXX XXXX, որի սեփականությունն իրացվում է NFT-ի միջոցով։ Մեկ անգամ վճարելով՝ համարը կլինի գնորդի սեփականությունը, քանի դեռ այն չի վաճառել աճուրդով։ Նոր անանուն համարով հնարավոր է գրանցվել Telegram-ում առանց SIM քարտի կամ նոր համարը կցել Telegram-ի ընթացիկ օգտահաշվին։ Նախ պետք է Tonkeeper-ում ստեղծել (այդ մասին կարդացեք այստեղ) դրամապանակ, որպեսզի հնարավոր լինի գնել TON կրիպտոարժույթ, Fragment-ում կցել Tonkeeper դրամապանակը՝ սեղմելով Connect TON կոճակը, (դրամապանակում կարող եք գնել TON կրիպտոարժույթ Android-ի կամ iOS-ի առանձին բջջային հավելվածի միջոցով)։ Վերադառնում եք Fragment, կայքի վերին ձախ անկյունում սեղմում Numbers կոճակը, Ընտրում ձեր ուզածը՝ մասնակցել աճուրդին և գնել եզակի վիրտուալ համար կամ գնել պատահական համար 9 TON-ով ( մոտ $16): Եթե ​ընտրում եք ​երկրորդը, ապա այնուհետև պետք է սեղմել Buy instantly for 9 TON, Սեղմում եք «Unlock this number for 9 TON» հրահանգը, Բացված Buy Random Number պատուհանում սեղում եք Buy now with Tonkeeper, Tonkeeper հավելվածում սեղմում եք «Հաստատել», Այս քայլից հետո արդեն համարը ձերն է, ինչում կարող եք համոզվել վերադառնալով My Assets էջ։ Ինչպե՞ս կցել անանուն համարը Telegram-ի ընթացիկ հաշվին Մտնում եք Telegram կարգավորումների պրոֆիլի փոփոխության բաժին և սեղմում «Փոխել համարը» կոճակը։ Ապա մուտքագրում ձեր գնած վիրտուալ համարը. մեսենջերը «Երկիր» կետում կնշի, որ այն անանուն է։ Մտնում եք Fragment-ի էջի My Assets բաժին, գտնում ձեր գնած վիրտուալ համարը և սեղմում Get Login Code կոճակը: Telegram-ում մուտքագրում եք կոդը, որը գրված է Fragment-ում։ Եվ վերջ։

Լրահոս