«Skoda»-ն ճամփեզրին գլխիվայր շրջվել էր
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 06։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ճամփեզրին գլխիվայր շրջվել:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: