Mitsubishi Pajero-ն «Մեգամոլ»-ի կայանատեղիում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան երիտասարդին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայում «Մեգամոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Opel մակնիշի ավտոմեքենայից իջնող 20-25 տարեկան տղա հետիոտնի։ Գրում է shamshyan.com-ը։ Վրաերթի ենթարկվածը նախ տեղում առաջին օգնությունն է ստացել Mitsubishi Pajero-ի վարորդի կողմից, ապա շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենարկվածի ինքնությունը։

Լրահոս