Mercedes-ն Արաքս գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 56-ամյա Հակոբ Բ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արաքս գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 37-ամյա Միշա Թ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է այդ պահին Արաքս գյուղում գտնվող «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս