GG-ի գործունեությունը անհնար կլինի, առգրավում են համակարգիչները․ Փաստաբան

Իրավապաներն այս պահին խուզարկում են GG տաքսի ծառայության գրասենյակը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն այս պահին գրասենյակում է, խուզարկությունը շարունակվում է կազմակերպության բոլոր համակարգիչները առգրավում են՝ առանց դատարանի համապատասխան որոշման, ինչի հետեւանքով կազմակերպության գործունեությունը ավտոմատ կերպով դադարեցվում է։ «Կազմակեպության ներկայացուցիչն ասել է՝ բոլոր համակարգիչների առգրավման պարագայում գործունեությունն անհնար կլինի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ սեփականատերը մի քանի օր առաջ իր քաղաքական դիրքորոշումն էր արտահայտել եւ աջակցել Սրբազանին, ինչից հետո համացանցում իշխանական, իշխանահաճո գործիչների կողմից արշավ սկսվեց ընկերության նկատմամբ, իսկ այս հետապնդումը դրա տրամաբանական շարունակությունն է, որ պատժեն եւ վախ առաջացնեն մյուս հաջողված գործարարների մոտ, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի իր աջակցությունը հայտնել շարժմանը։ Սա ոչնչով չի տարբերվում Ստալինյան 1937թ․ բռնաճնշումներից»,-ասել է փաստաբանը։

Լրահոս