Discord-ը 3 ամսում արգելափակել է ավելի քան 28 միլիոն օգտահաշիվ

2022 թ. ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Discord ակնթարթային հաղորդագրությունների ծառայության ադմինիստրատորներն արգելափակել են 28,370 սերվեր և 28,501,311 օգտահաշիվ։ Այս մասին են վկայում ծառայության անվտանգության հաշվետվության տվյալները։ Discord-ը երեք ամսում արգելափակել է 767,363 օգտահաշիվ քաղաքականության խախտումների համար, ինչը 27%-ով պակաս է նախորդ եռամսյակում նույն պատճառով արգելափակված 1,054,358 օգտահաշիվներից: Եվս 27,733,948 օգտահաշիվ արգելափակվել է սպամի կամ սպամի հետ կապված այլ իրավախախտումների պատճառով: Սա 6,5%-ով ավելի է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից, երբ հարթակն արգելափակել էր 26,017,742 սպամ օգտահաշիվ։ Ըստ զեկույցի՝ 2022 թ․ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում պլատֆորմի ադմինիստրատորները նաև հեռացրել են 28,370 սերվեր, ինչը 29%-ով պակաս է նախորդ եռամսյակում հեռացված 40,009 սերվերից: Discord-ը օգտատերերին հնարավորություն է տալիս բողոքարկել իրենց հաշիվների նկատմամբ ձեռնարկված գործողությունները, եթե նրանք կարծում են, որ իրենց նկատմամբ անարդար են վարվել: Պլատֆորմի ադմինիստրացիան նաև քննարկում է բողոքները, և եթե պարզվում է, որ իրոք սխալ է թույլ տրվել, ապա հաշիվը վերականգնվում է։ Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում հարթակը ստացել է 122,714 դիմում, ինչը 8,5%-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ: Բողոքարկումից հետո 733-ի դեպքում օգտահաշիվները վերականգնվել են։ Ո՞ր խախտումների համար են Discord-ում արգելափակում օգտահաշիվները 532,498 օգտահաշիվ և 15,163 սերվեր արգելափակվել է երեխաների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: 147,249 օգտահաշիվ արգելափակվել է, 2326 սերվեր ջնջվել է անցանկալի սեռական բովանդակության պատճառով։ Ինտերնետային ոտնձգությունն ու ծաղրը հանգեցրել են Discord-ում 13,779 օգտահաշվի և 598 սերվերի արգելափակման։ 6150 օգտահաշիվ և 1677 սերվեր արգելափակվել է վնասակար ծրագրեր տարածելու, խաղերի միջոցով իրականացվող հաքերային ծրագրեր կամ մարդկանց մոլորեցնելու միջոցով խաբող ծրագրերի առքուվաճառքի կամ փոխանակման, ինչպես նաև նույնականացման թոքեններ գողանալու նպատակով պլատֆորմն օգտագործելու համար: Ատելության խոսքի համար հեռացվել է 5719 օգտահաշիվ և 713 սերվեր։ Նախորդ եռամսյակի համեմատ արգելափակված օգտահաշիվների թիվը նվազել է համապատասխանաբար 35%-ով և 25%-ով։ 3400 օգտահաշիվ և 351 սերվեր հեռացվել է հարթակը մանիպուլացնելու հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կապ չունեն սպամի հետ: Եվս 27,733,948 օգտահաշիվ արգելափակվել է սպամի կամ սպամի հետ կապված իրավախախտումների պատճառով:

Լրահոս