Crocus City Hall-ում վիրավորների թիվը հասել է 360-ի

Crocus City Hall-ում վիրավորների թիվը հասել է 360-ի։ ՏԱՍՍ պետական ​​գործակալության տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության ժամանակ տուժել է ոչ թե 324, ինչպես հայտարարվել էր երկուշաբթի, այլ 360 մարդ։ Նրանց թվում կա 11 երեխա. գործակալությանը հայտնել են Աղետների բժշկության կենտրոնից։ Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։

Լրահոս