Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դատարանին։

Նշվում է, որ նրանց ցմահ ազատազրկում է պառնում։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, վերը նշված անձինք կրակ են բացել «Պիկնիկ» խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին։

«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությանը մասնակցած և դրա կազմակերպման հետ առնչություն ունեցող 11 մարդ է ձերբակալվել

Հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 11 հոգի, այդ թվում՝ 4 ահաբեկիչներ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչակաան ակտին, նրանց հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ գործողությունները շարունակվում են, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։

«Արդեն պարզվել է, որ ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել։ Ահաբեկիչների կողմից օգտագործված զենքերը նախապես պատրաստվել են գաղտնի պայմաններում։  Ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները պլանավորել են հատել ռուս-ուկրաինական սահմանը, համապատասխան կոնտակտներ են պահպանել ուկրաինական կողմի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԴԾ-ում։

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 80-ի, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Վիրավորվել 100-ից ավելի մարդ։

Ավելի վաղ հայտնել էին 3 երեխայի մահվան մասին։

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երեք երեխա է մահացել

Երեք երեխա է մահացել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից․ հայտնել է առողջապահության նախարարությունը։

Մոսկվայում զոհերի թիվը գերազանցում է 60-ը և թիվը կարող է աճել: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն:

Ռուսաստանի վերահսկողության տակ նոր տարածք է անցել

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի շրջանի Միրնոյե բնակավայրը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Հարավային Դոնեցկի ուղղությամբ ծավալված գործողությունների արդյունքում ազատագրվել է Զապորոժիեի շրջանի Միրնոյե բնակավայրը և բարելավվել է մարտավարական դիրքը առաջնագծում»,- նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանը վստահ կերտում է իր ապագան․ Պուտին

Ռուսաստանը վստահ է իր ապագայի հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընտրություններից հետո ՌԴ բնակիչներին հղած իր հեռուստաուղերձում։

«Ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանն այսօր մի մեծ, համերաշխ ընտանիք է։ Միասին քայլում ենք մեր ընտրած պատմական ուղով։ Վստահ ենք մեր ուժերի վրա, վստահ ենք մեր ապագայի հարցում»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով ռուսաստանցիներին աջակցության համար։

Նշենք, որ մարտի 15-17-ը կայացած նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինն ստացել է ձայների 87,28 տոկոսը։

Վրաստանի տասնյակ քաղաքացիներ, որոնք փորձել են Մեքսիկայով հատել ԱՄՆ սահմանը, հայտնվել են տեղի կարտելի գերության մեջ

Վրաստանի մինչև 30 քաղաքացի, որոնք փորձել են Մեքսիկայի տարածքով հասնել ԱՄՆ սահման, հայտնվել են տեղի կարտելներից մեկի գերության մեջ, հաղորդել են վրացական լրատվամիջոցները:

Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, հարազատները պատմել են, որ առևանգողները պահանջում են 90 հազար դոլար՝ պատանդներին ազատ արձակելու համար։

«Մթավարի» հեռուստաալիքը նշել է, որ առևանգվածներից մեկին թույլ են տվել կապվել հարազատների հետ՝ գումար խնդրելու համար։ Նա ասել է, որ իրեն նկուղում են պահում 120 այլ պատանդների հետ։ Ըստ ամենայնի, նրանց թվում կան նաև այլ երկրների քաղաքացիներ։

«Ինձ վրա ատրճանակ են պահել, իսկ մյուսը դանակի բռնակով հարվածել է… Նրանք բղավել են ինձ վրա և ծեծել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անհայտ կորածների հարազատները դիմել են Վրաստանի ԱԳՆ օգնությանը։

Նախարարությունից հայտնել են, որ փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Դեսպանատան միջոցով նրանք կապ են հաստատել Մեքսիկայի ներգաղթի ծառայության հետ։ Մինչ այժմ չի հաջողվել պարզել Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը։

«Փիրվելի»-ի աղբյուրները պնդում են, որ գումարի կեսը՝ 45 հազար դոլար, արդեն փոխանցվել է 15 հոգու համար։ Հիմա իբրև թե շարունակվում է մնացած գումարի շուրջ սակարկությունը։

Հեռուստաալիքի զրուցակիցը, որը ծանոթ է այդ հարցին, կարծում է, որ չպետք է հույս դնել տեղական իշխանությունների օգնության վրա։ Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին կարտելին են փոխանցել հենց Մեքսիկայի ներգաղթի ծառայության աշխատակիցները։

«Մենք կարող ենք ազատորեն ասել, որ երկու կողմերն էլ գործում են միասին։ Շատ դժվար է ասել, որ ոստիկանությունը կգա այնտեղ ու կազատի այս մարդկանց։ Դա այդպես չէ»,- ասել է «Փիրվելի»-ի անանուն զրուցակիցը։

Պուտինն առաջատար է ձայների 87,32 տոկոսով

ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,43%-ի մշակումից հետո ձայների 87,32%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։

Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, ով հավաքել է ձայների 4,32%-ը, երրորդը՝ Վլադիսլավ Դավանկովը՝ ձայների 3,79%-ով։ Չորրորդ տեղում Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,19%-ով։

Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև ամբողջ երկրում։

Քվեարկությունը կտևի երեք օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր։ Սրանք առաջին նախագահական ընտրություններն են 2020 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, ըստ որոնց, երկրի ղեկավարի պաշտոնը տվյալ անձը կարող է զբաղեցնել 2 անգամ՝ 6 տարի ժամկետով։ Սահմանադրական բարեփոխումները նաև «զրոյացրին» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ պաշտոնավարման ժամկետները՝ թույլ տալով նրան կրկին առաջադրվել։

Ընտրվելու դեպքում Վլադիմիր Պուտինը կպաշտոնավարի հինգերորդ անգամ։

Վլադիմիր Պուտինի դեմ պայքարում է երեք թեկնածու՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական ​​​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

Արգենտինայի նախագահը աշխատանքից ազատել է փոխնախարարին՝ կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման պատճառով

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է մարդկային կապիտալի փոխնախարարին  պետության ղեկավարի և կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման հետ կապված սկանդալից հետո։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես աշխատանքից ազատել եմ աշխատանքի փոխնախարարին:

Այժմ նրան ծանուցում են այդ մասին: Ես նրան աշխատանքից ազատեցի մի սխալի համար, որը չպետք է արվեր»,- ասել է նա LN+ հեռուստաալիքի եթերում: