Ի՞նչ արեց Փաշինյանը. ուրացավ ընդդեմ ցեղասպանության շարժումը, բավարարեց թուրքական պահանջներն ու Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողից հասցրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաստեր, թե ինչպես Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի։

Թուրքիան, Ադրբեջանն ու Փաշինյանը չեզոքացնում են ՀՀ աշխարհաքաղաքական կշիռը։

Կա կարծիք, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով աշխարհին հետաքրքիր էր 5 գործոնների պատճառով.

1. Ատոմակայան։

2. Ռուսական ռազմաբազա։

3. Սյունիք եւ ինքնիշխան ճանապարհ դեպի Իրան։

4. Հայկական Արցախ։

5. Ընդդեմ ցեղասպանությունների շարժման համաշխարհային կենտրոն։

Ատոմակայան. աշխատում է բացառապես ռուսական հումքով։

Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան ու Ադրբեջանն անում են ամեն ինչ, այն փակելու համար։

Փաշինյանը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները՝ հարթելով թուրքական ծրագրի ճանապարհը։

Ռուսական ռազմաբազա. այն փաստացի արեւելաքրիստոնեական քաղաքակրթության պարիսպն է թուրքական աշխարհից՝ հնարավորություն տալով Հայաստանին չձուլվել պանթուրքիզմի ճիրաններում։

Փաշինյանը հետեւողաբար քայլեր է անում ռուսական ռազմական ներկայությունը հեռացնելու համար՝ Հայաստանը դարձնելով պանթուրքիզմի համար մեծ հյուրատուն-խաղատուն։

Սյունիք եւ կապ Իրանի հետ. Փաշինյանը համաձայնվում է պանթուրքիզմի ճանապարհի՝ «հայկական սեպի» բացմանը, Հայաստանը դարձնում է պանթուրքիզմի ֆուռերի համար միջանցք։ Ավելին, նա դա ցանկանում է անել ոչ թե իրանական կամ ռուսական ներգրավվածությամբ, այլ՝ թուրքական եւ արեւմտյան։ Արդյունքում Հայաստանը դադարում է լինել սուբյեկտ՝ վերածվելով հակառուսական ու հակաիրանական պլացդարմի։

Հայկական Արցախ. այն համահայկական անվտանգային համակարգի ողնաշարն էր ու մեր տարածաշրջանային գործոն լինելու գլխավոր ձեռքբերումը։ Հանձնելով Արցախը՝ Նիկոլը Հայաստանի ողնաշարը կոտրեց ու այդ գլխավոր դերակատարումը նվիրեց Ադրբեջանին։ Ընդդեմ ցեղասպանությունների պայքարի կենտրոն. Հայաստանը օրակարգ էր ձեւավորում աշխարհում ու հնարավորինս չեզոքացնում էր թուրքական սպառնալիքի ազդեցությունը։

Ավելին՝ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված էին իրենց ռեսուրսների լուրջ հատվածը դնել այդ մեծ շարժման դեմ, որը նաեւ հնարավորություն էր տալիս մեզ ունենալ նոր դաշնակիցներ։

Ի՞նչ արեց Փաշինյանը։

Ուրացավ ընդդեմ ցեղասպանության շարժումը, բավարարեց թուրքական պահանջները ու Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի»։

«Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու չի հաջողվելու կործանել մեր հայրենիքը»․ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Հոդվածում ասվում է․

«Հեռավոր 2019թ.-ին Նիկոլ Փաշինյանը, հանգստացնելով իր կողմից ապագայում խաբված համակիրներին, ուղիղ եթերում ժպտալով ասում էր. «Ժողովուրդ ջան, ինչու՞ եք նեղվում, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, թողեք հայհոյեն, ինձ համար ամենակարևորն էն ա, որ էդ հայհոյանքը չստանա դրական արձագանք հասարակության մեջ, քանի որ եթե ստանա, դա կնշանակի, որ մենք մի բան սխալ ենք անում, մտածելու բան ունենք»։

Պատերազմից ու ամոթալի կապիտուլյացիայից հետո, երբ վրա եկավ հասարակության արդար ցասումը, նույն Նիկոլը որոշեց քրեականացնել իշխանության հանդեպ վիրավորանքը՝ տխրահռչակ137.1 հոդվածի տեսքով։ Սա խղճուկ փորձ էր իրականությունից փախչելու. հարյուրավոր քրեական գործեր (միայն այս հոդվածով ունեի 6-ը), որոնք սակայն չտվեցին ցանկալի արդյունք և փնթի բռնապետիկը ստիպված սկսեց փակել իր՝ ժամանակին սիրելի ֆեյսբուքի մեկնաբանությունները, փողոցում էլ շրջել տասնյակ թիկնապահներով։ Հետագայում կեղծ «ժողովրդավարության բաստիոն» խաղալու նպատակով գերագույն գլխավոր փնթին ապաքրեականացրեց վիրավորանքը, բայց դե ճիշտը շարունակում է ցավեցնել, հատկապես, երբ այն ամեն օր ճպացնում են դեմքիդ՝ լինի դա փողոցում, ֆեյսբուքում, թե քո նոր ապաստան դարձած TikTok-ում։ Սա է պատճառը, որ կապիտուլյանտը որոշեց վերադառնալ 2021թ.-ին որդեգրած «ամեն գնով լռեցնելու» մարտավարությանը։

Իմ ու Նարեկ Սամսոնյանի հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթի հանդեպ կիրառվեց ծիծաղելի հոդված՝ խուլիգանություն։ Իբր, փոդքասթի շրջանակներում Նիկոլին կոչելով իրեն արժանի բառերով՝ մենք «մարդկանց անդորրը խանգարել ենք»: Բիրտ անհամաչափ ու անտեղի ուժով բերման ենթարկելու ու կալանավորելու էժան քայլեր, որոնք ի ցույց են դնում կառավարության գլխի բացահայտ վախերը։ Ճղճիմ փորձ` լռեցնելու մեզ, իզոլացնելու հանրային դաշտից։

Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին, էլ ուր մնաց հիմա վախենայի, երբ դու ինքդ վախենում ես սեփական շողքից։

Սա ես գրում եմ Արմավիրի քրեակատարողական հիմնարկից, որտեղ, ի դեպ, քեզ շատ սպասում են։ Վաղը, երբ դու կհայտնվես այստեղ, անպայման գալու եմ մոտդ տեսակցության, նայեմ աչքերիդ մեջ ու ժպտալով ասեմ. «Հը, ո՞նց ես, այ փնթի ***»։

Հ.Գ. Սիրելի հարազատներ, ընկերներ, համախոհներ,

Ցանկանում եմ հայտնել, որ նույնիսկ անազատության մեջ ես (նաև Նարեկն ու բոլոր քաղբանտարկյալները) օգտագործելու եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի ասելիքս հասցնեմ մեր լսարանին ու հանրությանը։ Ավելին՝ մեր ընկերներն արդեն իսկ հոգ են տարել, որ «Իմնեմնիմին» չընդհատվի ու բնականոն շարունակի աշխատանքը։

Ուզում եմ, որ վստահ լինեք՝ մենք չենք կոտրվել, մենք չենք վախեցել, մենք կլինենք կապի մեջ՝ որոշ տեխնիկական դժվարություններով, բայց կապի մեջ կլինենք։

Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու չի հաջողվելու կործանել մեր հայրենիքը»։

Վազգեն Սաղաթելյան
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

26.03.24թ.

1992թ․ մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն։

Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։

Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար։

Պաշտպանության կոմիտի նախագահ է նշանակվել Սերժ Սարգսյանը, որը մշակել է կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքն ու անվանակազմը։

Պաշտպանության կոմիտեն իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ 1992-1993-ին Պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։

ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագրով կազմավորվել է ԻՊՈՒ հաստիքակազմակերպական նոր կառուցվածք, ստեղծվել են կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ), Պաշտպանական շրջաններ։

Պաշտպանության Կոմիտեն գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին։ Հրատարակել է «Մարտական թերթիկ» պաշտոնաթերթը։ Պաշտպանության կոմիտեն գործել է մինչև 1993-ի նոյեմբերի 10-ը՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով ՊԲ-ի ստեղծումը։

ՊԲ հրամանատարական կազմը և շտաբը համալրվել են հիմնականում Պաշտպանության կոմիտեի անդամներով»։

Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում. հո չպիտի՞ Ալիևի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Մի իշխանական պատգամավոր կա, նախկինների ժամանակ էլ բանակում ամենայուղոտ պաշտոնն էր զբաղեցնում։ Տարիքն առած մարդ է, գրեթե սպիտակած մազերով, բեղերով ու մեծ քթով․․․

Այս պատգամավորն արդեն երկրորդ անգամ է, որ հայկական տարածքի հետ կապված հրապարակային հանգիստ հայտարարում է՝ «․․․տարածքն ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։ Ի դեպ, այս պատգամավորը նաև ՀՀ անձնագիր ունի։

Մի կողմ թողնենք հեգեբանական մասը, թե ինչպես կարող է հայը նման բան ասել։

Հասկանո՞ւմ եք, թե ինչու է նա հանգիստ այդպիսի հայտարարություններ անում, որովհետև ինքն ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտասահմանում։ Նա ունի որդի, որն ունի պաշտոն և հնարավորություն՝ լուրջ փող աշխատելու։ Այսինքն՝ նա այս ամենը հանգիստ հայտարարում է, քանի որ թողնում են փող «աշխատի»։ Այսինքն՝ նրան փող են տալիս, որ հանգիստ ասի, թե հայկական այս տարածքն ադրբեջանական է։

Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում։ Հո չպիտի՞ Ալիևի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին․․․»։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունները ջուրն են գցում ձեր ահռելի աշխատանքը. Գեղամ Նազարյանը՝ Արդարադատության նախարարին

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալություններն ամբողջովին ջուրն են գցում ձեր այն ահռելի աշխատանքը, որ մնացած բոլոր ուժայիներն են անում. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Իհարկե, դուք կարող եք ասել, որ մենք չենք ձերբակալում, մենք չենք քարշ տալիս գետնին, բայց, ամեն դեպքում, Արդարադատության նախարարը և նախարարությունը պետք է ազդեն մյուս բոլոր ուժային կառույցների վրա, որ մարդուն, որը մարդասպան չէ, ծանր հանցագործ չէ, ձերբակալելուց ցուցադրաբար չպառկեցնեն ասֆալտին»,-ասաց նա։

Ըստ Նազարյանի՝ կարող են տեսնել, որ ուժային կառույցը ձերբակալում է մարդասպանին օրենքի շրջանակներում՝ «կուլտուրական», մինչդեռ բլոգերներին կամ հասարակական գործչին ձերբակալելիս, որոնք ծանր հանցագործներ չեն, 7-8 հոգով ընկնում են գլխին, խփում են։

«Արդարադատության նախարարությունը պետք է ազդի այլ կառույցների վրա, գիտեմ՝ դուք չեք հանձնարարել, բայց հնչեղ անուն է՝ արդարադատություն, և դա պետք է ամեն տեղ լինի։ Այս երկիրը երկիր պետք է դառնա նեղ անձնական շահերը մի կողմ դնելով և կասկածելի հրահանգներից հրաժարվելով»,-ասաց պատգամավորը։

Ատոմային էներգիայի Ուզբեկստանի ձգտումը առաջացնում է բնապահպանական և տեխնիկական խնդիրներ

Ձգտելով ապագայում լուծել ջրի պակասի խնդիրները և ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը՝ Ուզբեկստանը ներկայումս բանակցություններ է վարում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ՝ ուսումնասիրելու իր տարածքում ատոմային էլեկտրակայանի կառուցման ընթացքում չոր հովացման աշտարակների տեխնոլոգիայի ներդրման հնարավորությունը:

«Ռոսատոմի» կայուն զարգացման դեպարտամենտի տնօրեն Պոլինա Լայոնը ընդգծել է Ուզբեկստանում ջրի պակասի խնդրի արդիականությունը՝ կանխատեսելով հնարավոր խնդիրները մինչև 2050 թվականը: «Չոր հովացման աշտարակի» տեխնոլոգիայի ներդրումը կենսունակ լուծում է ջրի սպառումը նվազեցնելու համար՝ առաջարկելով բարդ, բայց տեխնիկապես առաջադեմ լուծում Ուզբեկստանում ջրային ռեսուրսների հետագա խնդիրները լուծելու համար:

«Ռոսատոմի» հավակնոտ ծրագրերը ենթադրում են Ուզբեկստանում ատոմային էլեկտրակայանի կառուցում, որը բաղկացած է երկու էներգաբլոկներից, որոնք հագեցած են ВВЭР-1200 ռեակտորային կայանքներով: «Ռոսատոմի» տնօրեն 

Ալեքսեյ Լիխաչովը հաստատել է, որ Ուզբեկստանի հետ բանակցություններն առաջ են շարժվել դեպի եզրափակիչ փուլ՝ ազդարարելով այդ ռազմավարական գործընկերության մոտալուտ իրականացումը:

Լուծելով էներգետիկ դիվերսիֆիկացման խնդիրները՝ Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը նախանշել է Ատոմային էներգիայի ոլորտում հավակնոտ նպատակներ, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը երկրի էլեկտրաէներգիայի կարիքների 15-18 տոկոսը ծածկելուն: Տուզկան լճի մոտակայքում գտնվող տարածքի ընտրությունը, Ղազախստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, արտացոլում է ենթակառուցվածքների զարգացման և տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման ռազմավարական նկատառումները:

Մինչդեռ հարևան Ղազախստանում «Ռոսատոմը» մնում է այն ընկերությունների ցուցակում, որոնք հավակնում են Բալխաշ լճի ափին ատոմակայան կառուցելու հնարավորությանը: Այնուամենայնիվ, կառավարության հավատարմությունը որոշումների ընդունման ժողովրդավարական գործընթացներին համապատասխան ակնհայտ է, քանի որ ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն միայն բնակչության կողմից համազգային հանրաքվեի ընթացքում հաստատվելուց հետո՝ հաստատելով Ղազախստանի հավատարմությունը թափանցիկ կառավարման և ռազմավարական էներգետիկ նախաձեռնություններին հասարակության մասնակցության նկատմամբ:

Այնուամենայնիվ, ատոմային էներգիայի Ուզբեկստանի ձգտումը բուռն բանավեճ է առաջացրել հասարակության և բնապահպան ակտիվիստների շրջանում, հատկապես նախագծի բնապահպանական անվտանգության և սեյսմակայունության վերաբերյալ: Ռուսաստանի՝ որպես շինարարության համար գործընկեր ընտրելու հետ կապված մտավախություններն էլ ավելի են թեժացնում թերահավատությունն ու Ջիզակի շրջանում ենթադրյալ ատոմակայանի նկատմամբ մեծ ուշադրությունը:

Դմիտրի Կալմիկովը, բնապահպան և «Կարագանդայի էկոմուզեյ» հասարակական միավորման տնօրեն, հանդես եկավ նախաձեռնության խիստ քննադատությամբ՝ վկայակոչելով միջուկային աղետների աղետալի ժառանգությունը, ինչպիսիք են Չեռնոբիլը և Ֆուկուսիման, որպես միջուկային էներգիայի բնորոշ ռիսկերի ցավալի հիշեցում:

Կալմիկովի մտավախությունները սրվում են Ղազախստանի պատմական դժգոհություններով՝ կապված իր տարածքում միջուկային զենքի փորձարկումների հետ, ինչը նպաստում է միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ բնակչության խորը զզվանքին: Անցյալի վնասվածքների ուրվականը ուրվագծվում է իր ողջ փառքով՝ կասկածի ստվեր գցելով տարածաշրջանում միջուկային էներգիայի ներդրման նպատակահարմարության և անվտանգության վերաբերյալ: Չնայած Ուզբեկստանում նախագիծը խթանելու ռուս միջուկային գիտնականների համաձայնեցված ջանքերին, Կալմիկովը պնդում է, որ պատմության սպիները խոչընդոտում են դրա ընդունմանը Ղազախստանում:

Էսպո կոնվենցիան, որը միջազգային էկոլոգիական իրավունքի անկյունաքարն է, ընդգծում է միջսահմանային համագործակցության անհրաժեշտությունը շրջակա միջավայրի վրա պոտենցիալ վտանգավոր նախագծերի ազդեցությունը գնահատելիս: Այս շրջանակներին համապատասխան՝ Ուզբեկստանը պարտավոր է հարևան պետություններին, այդ թվում՝ Ղազախստանին, տեղեկացնել իր միջուկային հավակնությունների մասին և պահանջել նրանց ներդրումը գնահատման գործընթացում: Այնուամենայնիվ, Ինչպես հայտնում է Ղազախստանի էկոլոգիայի, երկրաբանության և բնական պաշարների նախարարությունից Սամալ Իբրաևան, Ուզբեկստանից պաշտոնական ծանուցում չի ստացվել՝ աղաղակող բացթողում, որը մտահոգություն է առաջացնում թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ:

Ի պատասխան աճող հանրային մտահոգության՝ «ուզբեկներն ընդդեմ ատոմակայանների» առցանց շարժումն ուժեղացրել է ԱԷԿ-ի նախագծի ընդդիմությունը՝ մոբիլիզացնելով աջակցությունը սոցիալական ցանցերում միջնորդությունների և արշավների միջոցով: Նախագահ Շավքաթ Միրզիյոևին և մյուս առանցքային շահագրգիռ կողմերին ուղղված խնդրագրում ներկայացվում են մի շարք մտահոգություններ՝ սկսած ԱԷԿ-ի ՝ ահաբեկչական հարձակումներին ենթարկվելուց մինչև ընտրված շինհրապարակի կողմից առաջացած սեյսմիկ ռիսկերը: Ավելին, խնդրագիրը պաշտպանում է այլընտրանքային էներգետիկ լուծումներ, ինչպիսիք են ածխաջրածինների արդյունահանումը, փոքր հիդրոէլեկտրակայանները և կանաչ էներգիայի տեխնոլոգիաները, որպես միջուկային էներգիայի կենսունակ այլընտրանքներ:

Կիսելով այս մտահոգությունները՝ ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Ուզբեկստանին կոչ է արել համապարփակ բնապահպանական գնահատում իրականացնել՝ ընդգծելով Թուզկան լիճը շրջապատող փխրուն էկոհամակարգի համար ստեղծված հնարավոր ռիսկերի մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ էկոլոգիական նշանակության օազիս: ՄԱԳԱՏԷ-ի միջամտությունն ընդգծում է միջուկային էներգիայի յուրացման հարցում բնապահպանական նկատառումների լրջությունը ՝ զգուշության և շրջահայացության կոչ անելով էներգետիկայի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության միջեև բարդ հարաբերությունները որոշելիս Քանի որ Ուզբեկստանը կանգնած է աճող ընդդիմության և կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում, առաջարկվող ատոմակայանի ճակատագիրը կախված է թելից: Բնապահպանական խնդիրների, աշխարհաքաղաքական զգայունության և հասարակական անհամաձայնության ֆոնին ԱԷԿ-ի նախագիծն արտացոլում է էներգետիկ քաղաքականության, շրջակա միջավայրի պահպանության և հասարակության ներգրավվածության միջև բարդ փոխգործակցությունը՝ շահերի ամբողջություն, որը կորոշի Ուզբեկստանի էներգետիկ ապագան:

Աշոտ Սարգսյան, քաղաքագետ

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ընկերներ, համախոհներ, մեզանով անհանգիստ հարգարժան մարդիկ,

Ինչպես և սպասվում էր, վախկոտ մանկուրտների իշխանությունը չդիմացավ գայթակղությանն ու մեզ՝ ինձ և Վազգեն Սաղաթելյանին, կալանավորեց։ Կալանավորեց մեդիա գործունեության համար` քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման, ազատ խոսքի համար, կալանավորեց կարծիք արտահայտելու և հանրային ճշմարտություն հանդիսացող բաներ ասելու համար։ Այս ամենը սպասելի էր, բայց որքան էլ սպասելի էր, միևնույնն է, սյուրռեալիստական ժանրից էր խոսքը լռեցնելու պատրվակ հանդիսացած հոդվածը՝ խմբակային խուլիգանություն՝ մարդկանց անդորրը խանգարելու պարտադիր բաղադրիչով։ Երկու քննիչ և մի դատախազ որոշել են, որ ժողովրդի դահճին իր իրական անունով կոչելը խանգարել է հանրության անդորրը։ Բնականաբար, թե՛ քննիչները, թե՛ դատախազը, թե՛ երկու դատավորները շատ լավ հասկացել են, որ թե՛ նիկոլն է մեր բնորոշածը, թե՛ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է և իրավական աբսուրդի ժանրից է, բայց նրանք կատարել են նիկոլի թելադրածը, արել են այդ կեղտոտ գործն ու այսօր ես և Վազգենը գտնվում ենք «Արմավիր» ՔԿՀ-ում։

Ինչպես տեսնում եք, այս ողորմելի քայլով մեր ձայնը չի լռեցվել, մեր փոդքասթը՝ «Իմնեմնիմի»-ն, մեր ընկերների, համախոհների և մեր ուժեղ թիմի շնորհիվ շարունակվելու է և ամեն թողարկման ընթացքում մեր խոսքը հնչելու է «Իմնեմնիմի»-ի եթերում։ Սա, իհարկե, պարզ էր նաև գերագույն գլխավոր դավաճանին և իր աղետաբեր խմբակին:

Ազատ խոսքի համար մեզ «շառով տալը» և «բեսպրեդելով» ցուցադրական վրեժխնդրություն իրականացնելը նիկոլական ռեժիմի կողմից առնվազն երկու նպատակ է հետապնդել.

Վախեցնել և լռեցնել մնացածին՝ ցույց տալով մեր օրինակը. մարդկանց ավելի լայն զանգվածներին զերծ պահել հանուն սեփական գաղափարի և էկզիստենցիալ կարիքների պայքարից։
Մանրախնդիր վրեժ լուծել Վազգենից, ինձնից և մեր հարազատներից` մեր անազատությամբ նեղություններ պատճառելով, կոտրելու փորձ անելով, իսկ մեր ընկերներին և հարազատներին անհանգստություն ու հոգեկան տառապանքներ պատճառելով:
Իմ խորին համոզմամբ՝ առնվազն այս երկու նպատակն է հետապնդել կապիտուլյանտ սրիկան մեզ բանտարկելով:

Մեր խնդիրը հետևյալն է` խափանել նրա հիմնական նպատակադրումները։

Առաջին նպատակադրման մասին. եթե երկրորդ նպատակադրման պարագայում մեծ դերակատարում ունի մեր անձնական հատկանիշները՝ գիտակցաբար այս ճանապարհն ընտրելը և գիտակից հանրության բացահայտ աջակցությունը, ապա առաջին նպատակադրման պարագայում նիկոլական ռեժիմը հույսը դրել է մարդկային լայն զանգվածներին վախեցնելու վրա: Դա իրագործելի է, եթե հանրային գործիչների շրջանում գեթ մի փոքր հետքայլ նկատվի ռեժիմի կողմից վարվող քաղաքականությանը հակազդելու նարատիվներից կամ գործողություններից։ Նիկոլական ռեժիմն ու նիկոլիզմը առանձին հոդվածի թեմա են (վստահ եմ՝ դեռ ժամանակ կգտնեմ այս մասին գրելու), բայց այսօր արդեն անզեն աչքով տեսանելի է, որ ռեժիմի դեմ պայքարն իր բովանդակությամբ և ձևով անխուսափելիորեն այլ` նոր մակարդակի ջանքեր են պահանջում, քանի որ սրանք իրենց քաղաքական գոյությամբ այլևս սպառնալիք են մեր երկրի լինելիությանը։

Երկրորդ նպատակադրման մասով. մենք ու մեր մերձավորները պատրաստ ենք եղել նման զարգացման և բնականաբար պատկերացրել ենք, որ պայքարի որևէ փուլում հայտնվելու ենք բանտում, քանի որ թշնամական ռեժիմը ռեպրեսիաներից, շանտաժից ու ստից բացի այլ գործիքակազմ չունի սեփական իշխանությունը պահելու համար։ Այս համատեքստում վստահ եմ, որ մեր ընկերների և համակիրների հանրային աջակցությունն անցնող օրերին լուրջ դրական ազդեցություն է ունեցել, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին։

Հ.Գ. 1. Տեղեկացա, որ շատերին զայրացրել են ինձ բերման ենթարկելու կադրերը։ Սիրելի ընկերներ, բնական է բոլորիդ զայրույթը և պակաս զայրացնող չէ այն ինձ համար, բայց մի սփոփիչ բան ասեմ ձեզ. այդ համազգեստավոր խուլիգանախմբի յուրաքանչյուր անդամ իր պահվածքի համար մոտ ապագայում պատժվելու է` պատժի անխուսափելիության փիլիսոփայության շրջանակներում։ Դա ես իրենց էլ եմ խոստացել և վստահ եմ՝ հեռու չէ օրը, երբ խոստումս կատարելու եմ:

Հ.Գ. 2. Մեր փոդքասթը շարունակվելու է. խնդրում եմ բոլորիդ և հատկապես մեր մշտական համակիրներին սովորականից ակտիվ լինել՝ կիսումներով, մեկնաբանություններով, աջակցություններով և տարածումներով։ Վստահ եմ՝ մի օր մենք նորից կբացենք փոդքասթը մեր տարբերվող «բարի երեկո»-ներով»:

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ. Պեսկով

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Հայաստանն ավելի քան եղբայրական է, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, այս մասին Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ի դեպ, ՌԴ քաղաքացիներ հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ փող են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է… Բայց կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կգերակայի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը», — ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ ԱՊՀ երկրները ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն են, և գրեթե բոլորի հետ Մոսկվան ունի շատ զարգացած երկկողմ հարաբերություններ՝ բացառությամբ Վրաստանի ու Մոլդովայի։

«Իսկ եթե խոսենք մնացածի մասին, ապա բացարձակ հարգանքով ենք վերաբերվում նրանց ինքնիշխանությանը։ Եվ միևնույն ժամանակ մենք հիշում ենք մեր ընդհանուր պատմության, մեր տնտեսական փոխկախվածության մասին, որը ձևավորվել է խորհրդային տարիներին։ Այո՛, այժմ այդ երկրներն ունեն զարգացման իրենց հետագիծը, սակայն նրանց հավատարմությունը միասնական ինտեգրացիոն գործընթացներին մնում է։ Մենք փաստացի ունենք ընդհանուր տնտեսական տարածք ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Կան համագործակցության այլ ձևաչափեր՝ կապված քաղաքականության, անվտանգության և այլնի հետ։ Ինտեգրման այս բոլոր տեսակները կիրառելի են, սակայն դրանց ներուժը հեռու է լիարժեք իրացումից: Ինչ-որ տեղ, իհարկե, խնդիրներ են առաջանում. երբ մենք խոսում ենք նման սերտ փոխգործակցության մասին, դա հնարավոր չէ անել առանց խնդիրների։ Բայց հարաբերությունների գործընկերային բնույթը թույլ է տալիս կառուցողականորեն հաղթահարել այս ամենը», — ավելացրել է Պեսկովը։