ԲԸՏՄ-ն կասեցրել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող Գ.Դումանյանին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են առանց ջրօգտագործման թույլտվության 2 խորքային հորից իրականացվող ապօրինի ջրառի դեպք։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի հորերի շահագործումը կասեցվել է։

Գ.Դումանյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ. 40, 41, 42, 43, 44, 45 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-14:00 Նոր Արեշ 41փ. 17 առանձնատուն և 12, 14 շենքեր,

11:00-17:00 Կենտրոն թաղապետարան միակողմանի, Արամի փ. 72, 74, 76 շենքերի բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիգոր Արծրունու փ. 70/1-88, Երվանդ Քոչար փ. 27, 27Ա շենքեր, Մ. Խուդյակով փողոցի և 5-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

10:00-16:00 Նորաբաց, Սայաթ Նովան գյուղեր, Զորակ, Դարակերտ գյուղեր մասնակի, Մասիս քաղաքի` Կայարան 2-րդ թաղամաս մասնակի,

10:30-12:30 Այգեստան գյուղ մասնակի,

11:00-16:00 Քաղցրաշեն գյուղ, Այգեզարդ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

10:30-12:30 Արին գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-16:00 Պռոշյան, Ջրվեժ, Զովք գյուղեր մասնակի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և Աբովյան քաղաք՝ 7-րդ միկրոշրջան մասնակի,

Տավուշի մարզ`

12։00-13։00 Թովուզ գյուղ, Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13։00-14։00 Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Նորաշեն, Չորաթան, Արծվաբերդ, Մովսես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,,

14։00-15։00 Բերդ քաղաք մասնակի, «ԱԿԲԱ» բանկ, Ոստիկանություն, զինմաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

15։00-16։00 Նավուր, Իծաքար Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Վանաձորում, Արարատի մարզի Վաղաշեն բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 5-րդ փողոցի, Թամանցիների, Սասունցիների, Բարեկամության, Գայի, Ամիրյան, Աբեղյան, Չուխաջյան, Հաղթանակի, Խուդյակովի փողոցների, Երևանյան խճուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի Վաղաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 19-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին

2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք և 52․45 մլն դրամի չափով տուգանք։

Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով, հայտնում են ՊԵԿ-ից։

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.84 մլն դրամ տուգանք,

բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․66 մլն դրամ տուգանք:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 4 հարկ վճարողներն են «Ռոստով Դոն» մթերային խանութը՝ 1,733,987 դրամ, HOME մթերային խանութը՝ 1,109,109 դրամ, «Երևան Սիթի»-ն՝ 10,000,000 դրամ, «Հայփոստ»-ը՝ 2,659,9 դրամ:

Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը մարտի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Մյասնիկյան, Հերացու, Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Կենտրոն և Շենգավիթ թաղամասերի մի շարք հասցեներում, Կիլիկիայում, Նորագյուղում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկ օր շարունակ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 6-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի 1-7, Խորենացի 1-29, Իսրայելյան 21, 34, 37, 39 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր;

Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքների հետևանքով Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթակայանը սնող երկու մալուխ, ինչի հետևանքով ժամը 15։20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչև Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև հարակից այլ հատվածներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ վերականգնել դեռևս հնարավոր չի լինում։

Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։

Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ ներկայացրել են ձուկ որսալու ցանցը՝ ամրացված էլեկտրական հոսանքի հաղորդալարով:

Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Որ գործարարն է 75 մլն դրամով 3 թանկարժեք համարանիշ գնել․ Armlur.am

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ավտոմեքենայի գոլդ համարանիշներից միանգամից 3-ը գնել է խոշոր գործարար:
Տևական ժամանակ է, ինչ հայ հանրությունը քննարկում, քննադատում է ավտոմեքենայի թանկարժեք համարանիշների հայտարարված մրցույթի պոտենցյալ մասնակիցներին եւ հաղթողներին, ու ոստիկանությունն էլ հրաժարվում է անուններ հայտնել՝ չթեժացնելով կրքերը:

Լրատվաամիջոցին հաջողվել է պարզել, որ թանկարժեք համարանիշներից 3 հատը գնել է խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ հայտնի չէ՝ իր, թե այլ քաղաքացու անունով: Լրատվամիջոցի աղբյուրները փոխանցում են, որ «00OO000», «00DD000», «00XX000» համարնիշների համար վճարվել է 75 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը «X գրուպ»-ի նախագահն է, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա»-ի սեփականատերը։

ArmLur.am-ը փորձել է այս հարցի շուրջ զրուցել Խաչատրյանի կամ նրա գրասենյակի պատասխանատուներից մեկի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։

Գոլդ համարնիշների փետրվարի 28-ի աճուրդին մասնակցել է 10 անձ, առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, որի ընդհանուր գումարը կազմել է 156 մլն դրամ։