Արտարժույթների փոխարժեքները մարտի 22-ի դրությամբ

Rate.am-ը ներկայացրել է մարտի 22-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։

ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.33 դրամ է, վաճառքը՝ 391.67 դրամ:
Եվրոյի առքը միջինը 411.33 դրամ է, վաճառքը՝ 425.50 դրամ։

Ռուբլու առքը միջինը 4.85 դրամ է, վաճառքը՝ 5.20 դրամ:

Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 22-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը համապասխանեցվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Արցախի պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմը որպես սննդամթերք օգտագործման ենթակա չէ․ կարող է հանգեցնել լուրջ թունավորումների․ Հայտարարություն

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգեցնել լուրջ թունավորումների և խանգարումների:

«Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ևս մեկ անգամ հիշեցնում ենք՝ ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգեցնել լուրջ թունավորումների և խանգարումների:

Ուստի խնդրում և հորդորում ենք զերծ մնալ նման սպեկուլյատիվ գործողություններից և ձեռք բերված կարտոֆիլի սերմն օգտագործել նպատակային՝ ծառայեցնելով պարենային անվտանգության խնդիրների լուծմանը:

Տեղեկացնում ենք նաև, որ կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման բոլոր դեպքերը կքննեն համապատասխան մարմինների կողմից, և մեղավորները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության», — նշված է հայտարարությունում։

2023-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Կառավարությունը կիրականացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մասնակի սուբսիդավորում

Կառավարությունն ընդունել է որոշում, որն ուղղված է սպառողների կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022թ. կայացած նիստում հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար այս տարի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին. ՄՊՀ-ն ուսումնասիրել է շուկան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բուսական յուղի շուկան: Ուսումնասիրությունն իրականացվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ներգրավել նաև գիտական ներուժը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ և գնահատել միջազգային և տեղական շուկաների ապագա տենդենցները։

Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսավարողների վարքագիծը և վեր հանել շուկայում առկա մրցակցային խնդիրները։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝
Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով։ Կտրուկ աճ է գրանցել որպես բիովառելիք բուսական յուղի օգտագործումը՝ միջին տարեկան աճը կազմել է 21.4 %։

Բուսական յուղի արտադրությամբ զբաղվող առաջատար խոշոր երկրներն են Ինդոնեզիան, Չինաստանը և Մալայզիան, որոնք 2021 թ.-ին միասին ապահովել են բուսական յուղի համաշխարհային արտադրության շուրջ 47.4 %-ը: Խոշոր արտադրողներ են հանդիսանում նաև ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը։

ՀՀ-ում բուսական յուղն ամբողջությամբ ներմուծվում է և օգտագործվում սննդային նպատակով։ 2021 թվականին արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղերի ընդհանուր ներմուծումն իրականացվել է շուրջ 100 տնտեսավարողի կողմից՝ կազմելով շուրջ 25,5 հազար տոննա, ներմուծումների 98 %-ն իրականացվել է ՌԴ-ից։

Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող առաջատար 3 տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները շուկայում գրեթե հավասար են եղել: Նրանց մասնաբաժինների հանրագումարը 2020թ․-ին կազմել է 64,1%, իսկ 2021 թվականին՝ 64,6%:
2020-2021 թվականներին ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին։

Սուպերմարկետների կողմից կիրառվող գնային քաղաքականության շրջանակներում նշմարվել են որոշակի ուղղություններ, որոնք կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, ինչից ելնելով Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ՝ հնարավոր խնդիրներն առավել ամբողջական ուսումնասիրելու և բացահայտելու նպատակով։

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Ամիրյան փ. 4/4 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի փ. 45-55 առանձնատներ, Գրիբոյեդովի փ. 2/1 շենք, Ն․Զարյան փ. 19, 21 շենքեր և 44-72 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 47/3, 49, 49/1 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 2Ա, 4 շենքեր և 1-19 առանձնատներ, Հակոբյան փ. 6, 8, 8/2 շենքեր, Բակունցի փ. 1-18 առանձնատներ, Գյուլբենկյան փ. 35/1, 37, 39Ա շենքեր, Կոմիտասի պող. 1 շենք, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7․ 8, 9, 11, 13 շենքեր, Ն

որք Մարաշ՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 առանձնատներ, Նորք 5, 7, 9, 11, 13 փողոցների առանձնատներ, Նորք 17 փողոցի 2-րդ նրբանցքի 2-22ա առանձնատներ, Գ․ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներին հարակից տարածքների առանձնատներ, թիվ 57 և 61 դպրոցներ, թիվ 124 մսուր- մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 7, 8, 9 փողոցներ, Արարատյան 1-ին զանգ․ 12, 14, 16 շենքեր,

11:00-14:00 Ավանեսովի 1փ. 7շ; 2փ. 4, 6, 8, 8/1 շենքեր,

Արմավիրի մարզ`

11:00-14:00 Էջմիածին քաղաք` Արա Մանուկյան թաղամաս,

Արարատի մարզ՝

10:00-13:00 Արարատ քաղաք` Շահումյան 7 Խանջյան փողոցներ մասնակի, Վեդի քաղաք՝ Թումանյան փողոց մասնակի,

11:00-16:00 Սիփանիկ, Գայ և Հովտաշատ գյուղեր մասնակի,

12:00-14:00 Բարձրաշեն գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

10:00-12:00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ջերմուկի խճուղի մասնակի,

11:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մուրացանի, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան և Առաքելյան փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-16:00 Ջրվեժ և Առինջ գյուղեր մասնակի,

14:00-17:00 Նոր Գեղի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շենքեր թաղամաս, Ա/Խորհուրդ թաղամաս, Պոմպակայան 1 թաղամաս, Գլոբուս թաղամաս, Պոմպակայան 3 թաղամաս, Պոմպակայան 4 թաղամաս, Սառնարան 1 թաղամաս, «Յուքոմ» ընկերություն, «Տիգարբո» ՍՊԸ, «Օզեմ» ՍՊԸ, «Արզնի» ՍՊԸ, «Մ․Վարդազարյան» ԱՁ, տեխնիկում թաղամաս, դպրող թաղամաս, Թևոսյան թաղամաս, մանկապարտեզ թաղամաս, Նոր թաղամաս, Բուլդոկ թաղամաս, «Մուշ 95» սերվիս, Բրիլիանտ թաղամաս, Մ․Ջուլֆյան թաղամաս, Նոր Արտամետ թաղամաս և «Կ․Թևոսյան» ԱՁ,

Շիրակի մարզ՝

10:00-15:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաքի Եկեղեցու թաղամաս,

Սյունիքի մարզ՝

09:30-11:00 Քաջարան քաղաք՝ Շահումյան փ. 8, 9 շենքեր և Չարենցի փ. 4, 5 շենքեր:

ՊԵԿ-ը կանխել է կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը

Օրերես ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։ Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը հանդիսանում է հին ձևանմուշ և չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված և գործող օրենսդրությամբ սահմանված ձևաթղթին։

Պարզվել է նաև, որ տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներում առկա չեն եղել նախատեսված նույնականացման համարի գործարանային համապատասխան պիտակավորումը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ կապ է հաստատվել ինչպես ՌԴ մաքսային ծառայության գործընկերների, այնպես էլ՝ Վրաստանի մաքսային ծառայության գործընկերների հետ և բանավոր կերպով ստացվել է տեղեկատվություն առ այն, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցը իրականում ներմուծվել է Վրաստան Թուրքիայի Հանրապետությունից չեխական պետհամարանիշերով, իսկ ՌԴ Վերին Լարսի անցակետում նման համարով ուղևորային հայտարարագիր չի լրացվել։

Այսինքն, տվյալ մեքենան վարող քաղաքացին, տրասնպորտային միջոցը ՀՀ պետական սահմանով տեղափոխելիս, խաբեությամբ օգտագործել է մաքսային և այլ փաստաթղթեր, իսկ տրանսպորտային միջոցը չի ունեցել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Փաստի առթիվ «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 315-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, այն է՝ ՀՀ պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները, խաբեությամբ օգտագործելով, նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Միաժամանակ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո, իրակաանցվել է ուսումնասիրություն վերոնշյալ տրանսպորտային միջոցի և դրա սեփականատիրոջ սահմանահատումների մասով: Հավաքագրվել են նմանօրինակ հնարավոր խախտումներ պարունակող դեպքերի ամփոփ տվյալներ՝ ՀՀ տարբեր սահմանային կետերով ներմուծված 11 տրանսպորտային միջոցի մասով, որոնց վերաբերյալ, ինչպես Ռուսաստանի Դաշնային, այնպես էլ` Վրաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին ուղարկվել են համապատասխան հարցումներ։

36 ժամով կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Նոր Արեշի 1-50, Ռոստովյան, Այվազովսկու, Թորամանյան, Մուրացանի, Խ. Դաշտենցի, Լ. Լիսինյան, Լ. Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Ս. Դավիթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի փողոցների, Աթոյան փողոցի և անցուղու, Դ. Բեկի 2-րդ նրբանցքի, Գաջեգործների և Ազատամարտիկների փողոցների՝ իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Փաշինյանը աշխատանքից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներին

Պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։ Այս մասին որոշումներ է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես, պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Արթուր Շատվորյանը եւ Նարեկ Հայրապետյանը:
Որոշումներն ընդունվել են ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով: