Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու ՀՀ-ի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են

Սիրիայում իրանական հյուպատոսության թիրախավորումն Իսրայելի կողմից՝ Իրանին պարզապես այլընտրանք չէր էլ թողել` պատասխան գործողությունների գնալու և ցույց տալու, թե նման դեպքերում իր արձագանքն ինչպիսին կլինի, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Շատ տարօրինակ է, որ Իրանի դիվանագիտական հաստատության խոցումը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը չբերեց` առանձին երկրները մի կողմ դրած, իսկ այս պարագայում Իրանին մեղադրել տարածաշրջանում անկայունություն մտցնելու հարցում, պարզապես արդար չէ:

Իրադրությունն ամբողջությամբ չի լիցքաթափվել և այս տեսանկյունից կարևոր է ԱՄՆ ջանքերը` Իսրայելին հետ պահելու և իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու տեսանկյունից:

Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են»,-գրել է պատգամավորը։

Պայքարս չի դադարել և ոչ մի օր․ Եղել եմ, կամ ու կլինեմ այս ազգային գոյամարտի առաջնագծում․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ  Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիներից իրեն ուղղված հարցերին։  

Սմբատ Միքայելյանը արմեն Աշոտյանին հարցրել է, « Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդե՞ք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։

«Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով․ հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։

Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել  ոչ մի օր, ուստի եղել եմ, կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահվել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի

Յուրաքանչյուր մարդ զոհված զինծառայողների մայրերի, հայրերի ձեռքերին պետք է խոնարհվի, Ոսկեպարում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Եթե մենք նրանց չգնահատենք, ուրիշ ոչինչ արժեք չի ունենա: Այս հայահավաք հանրահավաքն ուղղակի հանդիպում է: Այս շարժումն, ի վերջո, իր նպատակին ծառայելու է, որի վերջին հանգրվանը ոչ վերացական, այլ շատ շոշափելի հաղթանակն է: Մեր նշանաբանն է՝ պատիվ և հայրենիք, մեր շարժումն է՝ հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն արդարության ու ճշմարտության, առանց որոնց չկա խաղաղություն և առանց որոնց ոչ մի արժեք նշանակություն չունի մեր կյանքում:

Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի: Բայց դա մեր արժեքն է, ուրիշ շեղվելու տեղ չունենք: Մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության: Մեր պայքարը հոգևոր է: Եթե այդտեղ հաղթեցինք, մեր առջև էլ որևէ արգելք չի կարող, լինել»,-նշեց նա:

Արդանիշում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել․ վիրավորվել է երկու զինծառայող

Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր, գրում է «Հրապարակը»։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ վթարի հետևանքով երկու զինծառայողներ ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մեղրիում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր Մեղրիում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները։

Արեգ Արմենի Քերոբյան,

Սլավիկ Վարդանի Վարդանյան,

Դավիթ Համբարձումի Հակոբյան,

Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում վթարվել է, նախնական տվյալներով՝ զոհերը 4-ն են, կան վիրավորներ

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․

«Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:

Քաղաքական հանձնարարություն կատարողները «մաքուր» սրտով տուն կգնան․ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, պաշտոնական առաջխաղացման դռներն էլ՝ բացված

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 3 ամսով երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աաշոտյանի կալանքի ժամկետը։

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

Դատավարության, դրա ընթացքի ու այսօրվա ելքի մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:

Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց:

Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Կարծում եք՝ ես կհամաձայնե՞մ, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր նման որևէ մեկը գա, ինձ համար երաշխավորի. Արմեն Աշոտյան

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս 3 ամսով երկարաձգել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։

Որոշման հրապարակումից հետո դահլիճից բղավում էին. «Ամո՛թ, ամո՛թ»։

«Դուք ամոթ եք գոռում մարդկանց, որոնք ամոթ չունեն։ Պարզ չի՞, որ Նիկոլ Փաշինյանն է գրել այս որոշումը։ Երբ որ ես նստում էի, Հայաստանն Արցախ ուներ, Արցախը հայկական էր։ Հիմա Արցախը հայկական չի։ Չգիտեմ՝ դուրս գալուցս ինչն է մնալու հայկական»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Հարցին, թե էլ ո՞վ պետք է երաշխավորություն ներկայացնի, որ իրեն բաց թողնեն, գուցե, Նիկոլ Փաշինյա՞նը՝ Աշոտյանն արձագանքեց.

«Դուք կարծում եք՝ ես կհամաձայնեմ, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր նման որևէ մեկը գա, ինձ համար երաշխավորի՞։ Պայքարը շարունակվում է։ Բոլորիցդ շնորհակալ եմ։ Հանկած չընճվեք, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Ես ինձ պատեպատ կտամ, բայց լավ կպահեմ, որ ընդդիմադիր պատգամավորների գլխին հանկարծ դամոկլյան սուր չկախվի. Աշոտյան 

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։

Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։
Նախօրեին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դատարանին են ներկայացրել երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։

Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին՝ երաշխավորություն ներկայացնելու համար։

«Եթե ես ինձ վատ պահեմ, Հայաստանի ամբողջ խորհրդարանական ընդդիմության գլխին քրեական գործ է կախվում։ Ես ինձ պատեպատ կտամ, բայց լավ կպահեմ, որ այսօրվա գործող իշխանությունների դեմ քաղաքական պայքար ծավալած ընդդիմադիր պատգամավորների գլխին հանկարծ դամոկլյան սուր չկախվի։ Ամբողջ խորհրդարանական ընդդիմությունը տեր է իմ պահվածքին»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։

Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ և Արցախի Հանրապետության գոյությունը։

Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։

Ֆորպո՞ստ…

Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» (ձևակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևինն է):

Առանց պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։ Կլինի «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»։