Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

1 զոհ, 1 վիրավոր, Արագածոտնում Mersedes-ը մխրճվել է կայանված Зил-ի մեջ․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում Սասունիկ գյուղի վարչական տարածքում «Արմենիա Վայն» գինու գործարանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Зил մակնիշի բեռնատարին։

2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված գործարանի աշխատակիցները, դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Зил-ը առաջ է ընթացել, իսկ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացավ։

Արսեն Թորոսյանը «Քովիդ»-ի գործով կհարցաքննվի

Անվտանգությունն ու ժողովրդավարությունը լրջագույն բախումներ են ունենում հայաստանյան պայմաններում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Այս դահլիճում նստածներից քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ շրջաններում, ձգտել ժողովրդավարության։ Մենք, օրինակ, Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի։ Սա որպեսզի հասկանաք, թե ժողովրդավարական Հայաստանում մարդիկ ինչ կենսակերպով են ապրում, իսկ ես այնտեղ լինում եմ գրեթե բոլոր հանգստյան օրերին»,- ասաց պատգամավորը։

Բուլինգը ամենատարածված երեւույթներից է Հայաստանում. Անահիտ Մանասյան

Մեր հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրն այս պահին  ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբեւէ չի կարող տանել ճիշտ ճանապարհի, իրավական ճանապարհի, հակառակը՝ հանգեցնելու է հակաիրավական երեւույթների, որոնց այսօր ականատես ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Նրա խոսքով, ատելության խոսքը շատ սխալ հասարակական, քաղաքական ու իրավական մշակույթի է հանգեցնում. «Այո, ես համամիտ եմ, որ մեր հասարակությունում չկան խնդիրները լուծելու պատշաճ մեթոդների մասին թե տեղեկացվածություն, որովհետեւ դաստիարակությունը, այդ թվում դպրոցում, բոլորովին այլ կերպ են ստանում: Մասնավորապես, խնդիրը լուծելու մեթոդաբանությունը ոչ թե միասին խոսելն է, հարցը քննարկելը, այլ հակառակը՝ ով ավելի բարձր կարոթղ է դիմացինին վիրավորել, ով ավելի շատ բռնություն մյուսի նկատմամբ կարող է կիրառել եւ այլն: Այս ամենը հանգեցնում է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, որն էլ հանգեցնում է շատ ավելի լուրջ հակաիրավական  խնդիրների, այդ թվում հանցագործությունների»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա ընդգծեց, որ պետք է երեք ուղղությամբ աշխատել. «Առաջինը կրթական համակարգի լիակատար բարեփոխումն է, որովհետեւ դպրոցներն են կարծրատիպեր ու արժեքներ կամ հակաարժեքներ տարածող ամենալուրջ հասարակական հաստատությունները: Մենք պետք է կարողանանք ներդնել այնպիսի կրթական համակարգ, հարցերը կարգավորելու ճիշտ մեթոդաբանություն, այդ թվում իրավական մեթոդաբանությունը»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով, պետք է ամբողջությամբ բարեփոխվի մեր իրավական կրթական համակարգը, որովհետեւ մենք պատշաճ գիտելիք չենք փոխանցում մարդու իրավունքների սահմանների, իրավունքի սահմանափակմանը վերաբերելի  չափանիշների առնչությամբ. «Շատ կարեւոր է, որ ունենքն պատշաճ օրենսդրություն եւ ձեւավորել պատըշաճ իրավակիրառ պրակտիկա, որը եւս կապ ունի կրթության հետ:

Անահիտ մանասյանը խոսեց նաեւ բուլինգի մասին, որը, ըստ նրա ամենատարածված երեւույթներից է Հայաստանում. «Դա շատ մոդելային ձեւով ցույց է տալիս, թե մենք բոլոր հարթություններում ինչ տեսակի հարաբերություններ ենք կառուցում»:

Ավետիսյան փողոցի բնակիչը բնակարանի պատշգամբից կրակոցներ է արձակել օդ

Մայիսի 30-ին՝ ժամը 11.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ գիշերը, ժամը 2.00-ից 3.00-ն ընկած ժամանակահատվածում, լսվել են կրակոցի ձայներ:

Օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է երկու պարկուճ:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.04-ին Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և, ակոսափող որսորդական հրացանով հանդերձ, բաժին են ներկայացրել 39-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ գիշերը իր բնակարանի պատշգամբից կրակոցներ է արձակել օդ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։

Երևանում՝ հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

2018 թվականի խուլիգանազավթման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և խեղված կյանքեր

Նիքոլը հիստերիայի մեջ շարունակում է մեղավորներ փնտրել, և մեղքը իր և իր դավաճանական խունտայի վրայից գցել այլոց վրա։
Քիչ առաջ միջոցառման մասնակցող կապիտուլյանտը կրկին զառանցել է թե մեղավորը նախկիններ են, ու որ նա և իր ուսապարկերի միավորումը չեն կարողացել խուսափել պատերազմից։
Նա նորից ու նորից իր համար ցանկացած բարդ իրավիճակում փորձում է հարցերը «սղցնել» և թեմային այլ հնչեղություն տալ օգտագործելով ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի անունը։ Նա հայտարարում է թե Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս էր արել, դե արի ու մի ասա այ դավաճան ինչ անոնս, ինչ թրեյլեր, դու ՀՀ ԱԺ ամբիոնից հասարակությանը կոչ էիր անում պայմանավորվել, որ ինչ ուզում է լինի մենք մեզ պարտվող չենք համարելու, դու էդ իրավիճակը քո վտանգավոր բառակապակցություններով սարքեցիր պատերազմ և տարար մեզ բոլորիս պարտության։ Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, Սերժ Սարգսյանը սիրում է էս երկիրը և երբևիցե չի եղել իրավիճակ, որ նրա արած հայտարարության պատճառով երկիրը հայտնվի լրջագույն վտանգի առջև։ Սերժ Սարգսյանը այն մարդն է, ով իր մարտական ընկերների հետ Արցախ է ազատագրել, իսկ դու ընդհամենը խուլիգանական հայպի վրա իշխանություն զավթած վարձու գրչակ ես։
2018 թվականի խուլիգանազավթման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, մենք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և խեղված կյանքեր և այդ ամենի ՄԻԱԿ մեղավորը և պատասխանատուն դու ես նիքոլ։ Դու և քո դավաճան, չտես շայկան պատասխանեք տալու։
Հ.Գ. Կապիտուլյանտը նույնիսկ համարձակություն ունի հայտարարելու, որ ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի բրենդ, այն դեպքում երբ նա դե ֆակտո Հայաստանի ամենա ոչ ժողովրդավար և ֆեյք ղեկավարն է, ով նույնիսկ մանր հարցերը ցանկանում է ծեփելով և պատերին տալով լուծել

Նոր Արեշի բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով կա մեկ զոհ. Փրկարար ծառայություն

Երեւանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք եւ գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու. վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:34-ին, մարվել՝ մայիսի 31-ին, ժամը 00:13-ին: Այրվել է բնակարանը՝ գույքով:

Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտ բախվել են Toyota-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

Մայիսի 31-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1993 թ․) բախվել է կայանած «Volkswagen » մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ռ. Պ.-ին (ծնված 1984 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Հ․ Հ.-ն և Ռ․Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը»․ստորագրահավաք

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը»
«Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում»
ստորագրահավաքին կարող եք միանալ Երեւանում՝ Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ, Կասկադի շրջակայքում և Շրջանային Մետրոյի դիմաց։
Արարատ եւ Մասիս քաղաքներում մեկնարկել է արդեն։
Հունիսի 1-ից՝ բոլոր քաղաքներում ստորագրահավաքը կմեկնարկի։

Նիկոլի պատճառով մենք չունենք ո´չ արտաքին, ո´չ էլ ներքին անվտանգություն

Նիկոլի պատկերացրած խաղաղությունը թշնամու բոլոր պայմաններն անվերապահորեն ընդունելն է: Դա մենք պարբերաբար ենք տեսնում,երբ Նիկոլն ու իր թիմակիցները հակահայկական հայտարարություններ են անում:
Երբ Ալիևը հայտարարում է, որ դելիմիտացիա և դեմարկացիա պետք է լինի իր պայմաններով, Նիկոլը սուս ու փուս համաձայնում է նրա հետ, երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Նիկոլն ընդունում է դա ու պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը:
Սրանց պատկերացրած խաղաղությունը մարդկային կյանքեր է արժենում: Այն ժամանակ, երբ Ալիևը սպառնալիքներ է հնչեցնում, Նիկոլը «Վարչապետի գավաթ» մրցույթ է կազմակերպում, երբ սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ, Նիկոլը խոսում է «խաղաղություն»-ից:
Նիկոլը խոստանում էր իր վերընտրվելուց 1-2 ամիս հետո վերադարձնել մեր գերիներին, բայց այսօր ո՜չ գերիներն են վերադարձվել, ո´չ էլ անհետ կորածների որոնողական աշխատանքով են զբաղվում: Եվ, միակողմանի զիջումներով պատրաստվում են «խաղաղության» գնալ
Նիկոլի «խաղաղությունը» կրակում է սահմաններին, նրա «խաղաղությունը» նոր զիջումների է հանգեցնում, նրա «խաղաղությունը» գերիներին անճակատագիր թողել է Բաքվի բանտերում, նրա «խաղաղությունը» Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է, նրա «խաղաղությունը» Արցախի ու Հայաստանի կապիտուլյացիան ստորագրելն է:
Նիկոլի պատճառով մենք չունենք ո´չ արտաքին, ո´չ էլ ներքին անվտանգություն: Բացի սահմանային անվտանգությունից քայքայված է նաև ներքին անվտանգությունը: Գրեթե ամեն օր սպանություններ են տեղի ունենում. երիտասարդների շրջանում տարածվել է թմրանյութի շահագործումը, և այս ամենը միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: