Audi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ փետրվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Բ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման վրայով, սակայն կարմիր լույսի տակով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Անուշ Մ․-ին։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում ատաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել հիվանդանոց։ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս