83 տարեկանում մահացել է Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցության հիմնադիրը

83 տարեկանում մահացել է Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցության հիմնադիր Խոսե Մարիա Սիսոնը, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցությանը: Պրոֆեսոր Սիսոնը մահացել է Նիդեռլանդներում, որտեղ ապրում էր մեկուսի՝ 1987 թ. խաղաղ բանակցությունների ձախողումից հետո, երբ տասնյակ հազարավոր կյանքեր խլած ապստամբությունը հասավ իր գագաթնակետին: «Սիսոնը․․․մահացել է Ֆիլիպինների ժամանակով ժամը 20:40-ին Ուտրեխտի հիվանդանոցում երկու շաբաթ անցկացնելուց հետո»,-հայտնել է կուսակցությունը՝ չնշելով մահվան պատճառը: Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նրա մահը կարող է հանգեցնել երկրում բռնության վերջնական դադարեցմանը՝ Սիսոնին անվանելով «ամենամեծ գայթաքարը» խաղաղության ճանապարհին: Սիսոնը հույս ուներ տապալել երկրի կառավարությունը եւ հաստատել մաոիստական ռեժիմ, որը վերջ կդնի Ֆիլիպիններում «ԱՄՆ իմպերիալիզմին»։

Լրահոս