Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 1321 մարդ

Ռուսաստանի Դաշնությունում այսօր COVID-19-ով հոսպիտալացվել է 1321 մարդ՝ 5,3%-ով ավելի, քան նախորդ օրը, ապաքինվել է 5088 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ, հոսպիտալացումների թիվը կազմել է 1321 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 5,3 տոկոսով։ Ապաքինվել է 5088 մարդ, կամ նոյեմբերի 25-ի համեմատ՝ 4,7 տոկոսով պակաս», - ասված է հաղորդագրությունում։ Մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 6088 նոր դեպք, մահացել է 53 մարդ:

Լրահոս