7 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան-Սայաթ-Նովա հատվածը․ Երևանն Ամանորին է պատրաստվում

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երևթեկության համար 7 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։ «Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Լրահոս