27.1 C
Yerevan
16 Օգոստոսի, 2022 | 04:08

Գրանցվի՛ր և ստեղծի՛ր քո լրատվամիջոցը:
Արագ գրանցումից հետո կարող եք խմբագրել Ձեր էջը, ներկայանալ որպես անհատ կամ կազմակերպություն, տարածել անհատական կամ պաշտոնական գրառումներ:

ԳլխավորԼրահոսԵրևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, որոնցից մեկն էլ բախվել...

Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, որոնցից մեկն էլ բախվել է BMW X5-ին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։  Հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։  

Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով այդ պահին նշված վայրով անցնող Երևանի բնակիչ Գարեգին Ստեփանյանի կողմից իր անձնական օգտագործման Toyota մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։  

Վթարի փաստով Մ. Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

2 վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության. BMW X5-ի վարորդը գտնվում էր ոչ սթափ վիճակում։  

Նման նյութեր

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

Լրահոս