27.1 C
Yerevan
16 Օգոստոսի, 2022 | 05:08

Գրանցվի՛ր և ստեղծի՛ր քո լրատվամիջոցը:
Արագ գրանցումից հետո կարող եք խմբագրել Ձեր էջը, ներկայանալ որպես անհատ կամ կազմակերպություն, տարածել անհատական կամ պաշտոնական գրառումներ:

ԳլխավորՄիջազգայինԻրանի եւ Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ վերջին...

Իրանի եւ Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը եւ Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բն Աբդուլռահման Ալ Թանին շաբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում առկա վերջին զարգացումները, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է`2015 թվականի միջուկային գործարքը վերսկսելու հարցում համաձայնություն հասնելու իր երկրի վճռականությունը: Անդրդառնալով Իրանի եւ JCPOA անդամ մյուս պետությունների միջեւ բանակցություններին` Աբդոլլահյանն ընդգծել է իրանական կառավարության վճռականությունը՝ հասնելու լավ, ամուր եւ տեւական համաձայնության։

Կատարի ԱԳ նախարարն իր հերթին ընդգծել է բանակցություններում Իրանի տրամաբանական դիրքորոշումը՝ նշելով խաղաղ միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների շարունակականության կարեւորությունը։

Չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարը Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին ասել է, որ Թեհրանը ողջունում է դիվանագիտական ​​ուղու շարունակությունը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանն ու JCPOA-ի վերականգնման համաձայնության հասնելուն՝ կոչ անելով ԱՄՆ-ին լինել «իրատես»:

Նման նյութեր

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

Լրահոս