51-ամյա ուղևորը վթարից 7 օր հետո հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ոստիկանությունից հայտնում են, որ 40-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Կոլտի» ուղևորը՝ 51-ամյա Ռադիկ Գրիգորյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս