44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Վարդանյանները զույգ երեխա են ունեցել

44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 18-ամյա Նորիկ Վարդանյանին կորցրած Լիլիթ եւ Վահրամ Վարդանյաններ զույգ են երեխա են ունեցել։ «Ես չէի սպասում նման բանի, կարծում էի՝ չի կարող ստացվել։ Մտածում էի, որ մի անգամ եմ փորձելու եմ, որ հանկարծ հետո չմեղադրեի ինձ չփորձելու համար։ Հավատս չէր գալիս, որ կստացվի»,- Առողջապահության նախարարության ռեպորտաժում պատմում է նորածինների մայրը՝ Լիլիթը։ Նորոյիս տեղը ոչ մեկը չի կարող զբաղեցնել։ Ծնողները փոքրիկներին անվանակոչել են Դավիթ եւ Տաթեւ։ «Կարծես հեքիաթում լինեմ, աչքերիս չեմ հավատում։ Իրենք մի քիչ կմեծանան ու կիմանան՝ ինչ եղբայր են ունեցել, կնմանվեն իրենց եղբորը»,- ասում է Վահրամ Վարդանյանը։ «Անպտղության հաղթահարման» ծրագրի միջոցով 2022թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ` 25 ընտանիքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ 26 երեխա է ծնվել:

Լրահոս