
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց
Ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը կիրառել է 2 ամիս ժամկետով կալանք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալման պայմաններում կալանք կիրառվեց...»,- նշել է նա։
Նշենք, որ Տաթևիկ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրն է: