44-օրյա պատերազմից հետո 35-40 հազար մարդ արդեն դուրս էր եկել Արցախից. պատճառը նույնն էր՝ Արցախի վերջնական հանձնումը. Տիգրան Աբրահամյան

Երբ խոսք է գնում Արցախից բռնի տեղահանված հայերի կամ պարզապես Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, ապա պետք է նշել ոչ թե 120 հազարի, այլ 2020թ.-ի 44-օրյա պատերազմից առաջ եղած թվի` շուրջ 150 հազար հայերի մասին, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ սա ոչ միայն կարևոր քաղաքական նշանակության հարց է, այլ նաև սոցիալական: «Արցախցիների բռնի տեղահանությունը սկսել է 44-օրյա պատերազմի օրերին` Հադրութի, Շուշիի, Մարտակերտի շրջաններից, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո, երբ պետք է հանձնվեր Քաշաթաղի, Շահումյանի (Քարվաճառ) և Ակնայի շրջանները, նաև այնտեղից: 44-օրյա պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբեր, տարբեր իրադարձություններով պայմանավորված, 35-40 հազար մարդ արդեն դուրս էր եկել Արցախից, բայց պատճառն անշուշտ նույնն էր` Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը Հայաստանի իշխանության հանցավոր համաձայնությամբ Արցախի վերջնական հանձնմանը բերեց: Կառավարության բոլոր ծրագրերը պետք է պարտադիր իրականացվեն շուրջ 150 հզ.-ի, այլ ոչ թե 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախը բռնի լքած 105-110 հզ. մեր հայրենակիցների համար»,- նշել է Աբրահամյանը։

Լրահոս