44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է՝ բժշկի անգործության հետևանքով կրել է 2 մլն դրամի վնաս, որը վճարել է «էկո»-ի համար

Հուլիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Մարիետա Տ․-ն և հայտնել, որ բժշկի հանցագործության վերաբերյալ հաղորդում ունի ներկայացնելու և խնդրել ոստիկան մոտենա Մաշտոցի 22 հասցեում գտնվող «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», հաղորդում է Shamshyan.com-ը: Արդեն տեղում Մարիետա Տ․-ի որդու կինը, Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Մարիետա Հ․-ն հայտնել է, որ ապրիլ-մայիսին կատարելով համապատասխան վճարումները դիմել է նշված բժշկական կենտրոն՝ արհեստական բեղմնավորման համար, սակայն բեղմնավորման արդյունքները դրական չեն եղել, քանի որ նախքան այդ գործնթացը սկսելը տվյալ բուժհաստատության արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար Գեորգի Օկոևի կողմից չի հանձնարարվել և իրականացվել համապատասխան սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչի հետևանքով չի ախտորոշվել իր մոտ առկա խնդիրը և տվյալ բարդությունը չի վերացվել, ինչի արդյունքում իրենց հասցվել է մոտ 2 մլն դրամի վնաս: Կայքի տեղեկություններով՝ Մարիետա Հ․-ն աշխատում է «Մեծամոր» բժշկական կենտրոնում՝ որպես ավագ բուժքույր։

Լրահոս