42-ամյա արմավիրցին գողացել էր մաքսատան տարածքում կայանված «Հունդաի Սոնատա»-ի լուսարձակը. Նա արդեն խոստովանել է

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ նոյեմբերի 8-ին գողացել էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Հունդաի Սոնատա» ավտոմեքենայի լուսարձակը: Ոստիկանությունից հայտնում են, որ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ նշված գողությունն արել է ինքը: Գողոնը հայտնաբերվել է: 42-ամյա արմավիրցին և կազմված փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Լրահոս