34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:25-ի սահմաններում Սևան բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Վ.-ն, իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հետիոտնին, ով տեղում մահացել է: Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս