32-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ Մուրմանսկի մարզի իրավապահների կողմից

ՆԳՆ ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Բազումի բաժին է տեղափոխվել 32-ամյա Էմիլ Թ.-ն: Նա 2023 թ. մարտի 10-ից ՌԴ Մուրմանսկի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Լրահոս