31-ամյա երիտասարդին խուզարկելուց հետո հերոին ու դեղահաբեր են հայտնաբերել

Ոստիկանությունից հայտնում են․ «Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 31-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2,74 գրամ հերոին և լիրիկա տեսակի 26 դեղահաբ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»։

Լրահոս