3 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 2101-ը. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Նորակերտ գյուղի վարչական տարածքում դեմ դիմաց բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։ 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Լրահոս