28-ամյա տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին. այրվածքներով հոսպիտալացվել է

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Պարեկներն Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի քաղաքացի այրվածքներով կանգնած է Խորենացի 28/4 հասցեի մոտ: Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին պերֆերատորով ասֆալտի քանդման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ անզգուշաբար դիպել է նշված վայրով անցնող հոսանքի լարին, ինչից պայթյուն և հրդեհ է առաջացել, և նա ստացել է այրվածքներ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս