27-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Երևանի Արհեստավորների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Գ.-ն, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Լրահոս