27-ամյա երիտասարդը դանակահարել էր ավագ եղբորը

Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարեկտար գյուղի 40-ամյա բնակչի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 04.10-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ՊԾ Լոռու մարզի պարեկները ոստիկանության Գուգարքի բաժին են տեղափոխել 40-ամյա տղամարդու 27-ամյա եղբորը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա հայտնել է, որ ինքն է դանակով խփել եղբորը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Լրահոս