25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ հեշտ չէ․ Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է կարիերան

Ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջ… Պաշտոնապես հայտարարում եմ, Ես ավարտեցի իմ սպորտային կարիերան… Շնորհակալ եմ իմ հայ ազգին իմ կողքին լինելու, ոգեւորելու համար։ 25 տարի լինել ծանրամարտում եւ հրաժեշտ տալ այդքան էլ հեշտ չէ, քանի որ ինձանով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություներ, վնասվածքներ բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները եւ իմ հայ ազգը։ Իմ կարիերայի ընթացքում նվաճումներս՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ , Մովսես Խորենացու մեդալակիր, Միջազգային կարգի սպորտի վարպետ,Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն,Երիտասարդների Աշխարհի չեմպիոն , Մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, կրկնակի բրոնզե մեդալակիր , Մեծահասակների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր , Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի հաղթող : Ձեր չեմպիոնուհի Հռիփսիմե Խուրշուդյան»։

Լրահոս