21-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նոյեմբերի 17-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում հայտնաբերել, սառը զենք կրելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և գազային ատրճանակ: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս