Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով վերջին իրադարձություններով պայմանավորված՝ հարկ ենք համարում մի քանի շեշտադրումներ անել` խուսափելու անհիմն շահարկումներից:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է: Այդ քաղաքական հետապնդումը որևէ ավելորդ լավատեսություն չի ներշնչում: Այդ լավատեսությունը ոչ տեղին ու ոչ էլ փաստարկված է: Ընդհակառակը` անհրաժեշտ է զուսպ լինել:
Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ: Այն բթացնում է զգոնությունը և ընկճում պայքարը: Ընդ որում, այդ լուրերը կարդում են նաև պարոն Աշոտյանի հարազատներն ու մտերիմները:
Այս իշխանություններից արդարադատություն ակնկալել պետք չէ, առավել ևս` զբաղվել գուշակություններով:
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և անհապաղ պետք է ազատ արձակվի»:
«Մարզերից ներգրավված ոստիկանները հունիսի 12-ին գտնվել են ոստիկանական շղթայի առաջին շարքերում՝ ցուցարարներին դեմ դիմաց»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցը
Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Խաղաղ հավաքների մշտադիտարկում (հունվար — հունիս, 2024 թ․)» զեկույցը։
Զեկույցում ներկայացված են ընթացիկ մշտադիտարկման արդյունքները, դիտարկված հավաքների նկարագրությունը, խաղաղ հավաքների ազատության նկատմամբ միջամտությունները, ներառյալ՝ բռնությունները, հատուկ միջոցների կիրառումը, քրեական հետապնդումները, իրավական դաշտի և այլ խնդիրները, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ։
Զեկույցն՝ այստեղ
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 107 հատ խեցգետնաորսիչ և 73 հատ ձկնորսական ցանց
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 26-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 107 հատ խեցգետնաորսիչ և 73 հատ ձկնորսական ցանց:
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել
Ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության 5-րդ խաղափուլը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շաախմատի ֆեդերացիաից, Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել և միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում:
Բենիկ Ագասարովը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների խմբում:
Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը ունեն 4 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում։
Սոնա Կրկյաշարյանը ունի 4 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում։
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 28-ին:
Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին:
Օրվա առանձին ժամերի փակ կլինի Արագածի փողոցը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը:
«Հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով:
Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում:
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են նվագարկիչում թաքցված բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օգոստոսի 26-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Վ․Խ․-ի կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։
Արդյունքում՝ հանձնուքում առկա նվագարկիչի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի դետալներ, իսկ Վ․Խ․-ի անձնական զննությամբ վերջինիս բերանում թաքցրած 10 բաժանորդային քարտ են հայտնաբերել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քրոջ ու եղբոր. քույրը մահացել է
Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտների։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, իսկ տղան տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վարորդը փախուստի չի դիմել, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։
Հորաքրոջ պարանոցը դանակով կտրած տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ
2024 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ տարեց հարևանուհու վնասվածք ստանալու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 21:08-ին, հաղորդում է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկից, պարանոցը կտրած վիճակում, րոպեներ առաջ իրենց մոտ է տեղափոխվել 85-ամյա մի կին, ում վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի՝ Նանսենի փողոցի համապատասխան բնակարանի, դրան հարակից տարածքի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, դանակ՝ շեղբի վրա արնանման հետքերով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկում տարեց կնոջ եղբոր 45-ամյա որդին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հորաքրոջն սպանելու նպատակով, իր մոտ գտնվող ծալովի դանակով կտրել է նրա պարանոցը:
Նույն օրը՝ ժամը 21:40-ին, տուժած տարեց կնոջ հիշյալ ազգականը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, 85-ամյա կինը, վնասվածքն ստանալուց հետո, արնաթաթախ վիճակում, կարողացել է հասնել հարևանի դռան մոտ և թակելով վերջինիս դուռը՝ հայտնել, որ իր եղբոր տղան է իրեն վնասվածք պատճառել:
Կնոջ կյանքը հնարավոր է եղել փրկել՝ նրան հիվանդանոց տեղափոխելու և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 45-ամյա տղամարդուն ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս տառապում է հոգեկան որոշակի հիվանդությամբ և տարբեր հոգեբուժարաններում բուժում է ստացել, իսկ 2023թ․ նոյեմբերի 15-ին ճանաչվել է գործունակ, որից հետո համատեղ բնակվել է հորաքրոջ հետ:
Հաշվի առնելով տվյալ անձի՝ հնարավոր հոգեկան հիվանդությամբ տառապելու և հանրության համար վտանգ ներկայացնելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց, համապատասխան մասնագիտացած կենտրոնում պահելու միջոցով բժշկական հսկողություն սահմանելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Զվարթնոց» ժամանած մեքենայում ատրճանակ կար․ ձերբակալվածների մեջ է «Շահումյան-գազ»-ի տնօրենը
Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահ (VIP) են ժամանելու մի քանի քաղաքացի՝ գոլդ համարանիշներով ավտոմեքենաներով, որոնց մեջ լինելու է տարբեր տեսակի զենք և զինամթերք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։30-ի սահմաններում նշված վայրում նկատվել են նշված ավտոմեքենաները, որոնց ստուգմամբ «Toyota Camry» մակնիշի 04 OQ 444 համարանիշի ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին եղել է ձեռքի պայուսակ, որի մեջ առկա է եղել «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինչի համար վարորդը և ուղևորը ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ այդ քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նելսոն Հ․-ն և 33-ամյա Էդգար Գ․-ն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17մ/վ արագությամբ։
Մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։