Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ կմտնի 2025.07.01-ից

2024 թվականի մայիսի 30-ին հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) ուժի մեջ է մտնելու ժամկետը հետաձգելու որոշումը՝ համաձայն որի այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 52 որոշում): Այս մաին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։

Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը նոր մանրամասներ է հայտնել երկրորդ հարկի պատուհանից ընկած երեխայի առողջական վիճակից:

Նշվում է, որ նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։

«Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել է գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք:

Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։

Հ1-ը ներողություն է խնդրել

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրի համար։

«Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։

Հ1-ում, բնականաբար, գիտեն, որ նախորդ խայտառակ ռեպորտաժն ավելի շատ է տարածվելու ու այս ներողության մասին հազարավոր մարդիկ պարզապես չեն իմանալու։ Դրա համար եկեք հնարավորինս իրազեկենք, որ Հ1-ում էլ են ընդունում, որ իրենք զբաղված են մարդկանց մոլորեցնելով»,- Facebook-ում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարյալի» անցակետի աշխատակիցները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 08:36-ին սարքերն արձանագրել են ջրի մակարդակի փոփոխություն Դևդորակի սառցադաշտի հովտում, որը գտնվում է Կազբեկի լանջին: Սառցադաշտից է սկիզբ առնում Ամալի գետը, որը միանում է Թերեքին․ այն հոսում է վրացական կողմից «Դարյալի» հսկիչ անցակետի, իսկ ռուսական կողմից՝ «Վերին Լարսի» մոտով։

«Դարյալի» անցակետի, ինչպես նաև պարեկային և սահմանապահ ոստիկանության, մաքսային ծառայության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։

Դեպքի վայր է մեկնել Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը՝ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցների, ինչպես նաև երկրաբանների հետ։ Հաղորդվում է, որ երկու ուղղություններով փակվել է ավտոմոբիլների երթևեկությունը Գվելեթի գյուղի մոտ, որը գտնվում է անցակետից 3 կմ հարավ:

Արսեն Թորոսյանին մեկ անգամ արդեն ասվել է՝ ուղեղի մատուցած ծառայություններն անվճար են, կարող է օգտվել. Տեր Գաբրիել քահան Վարդանյան

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հեծանիվի փոխարեն սուզանավի ղեկին էլ լինի, մեկ է՝ Նիկոլն ավարտված գործիչ է։

Նիկոլը մնացել է Ալիեւի, ողորմելի հաճախորդների ու որոշ «բերետավորների» հույսին։ Նիկոլիստները միաբերան պնդում են, թե իրենց իշխանությանը ոչինչ չի սպառնում։ Բա ինչու՞ եք ամբողջ օրը դրա մասին խոսում։ Դուք աջակցություն ու ժողովրդականություն չունեք, ուզում եք հեծանիվ, ուզում եք սուզանավ քշեք։

Լեգիտիմ իշխանությունը «ցռան վերգոների» նման չի թաքնվի ոստիկանների հետեւում։

Ազգային օրակարգն առանց թշնամու առաջ ծնկի եկած կապիտուլյանտի Հայաստանն է։

Ձեր օրակարգը ո՞րն է… ․ երեւի քաղաքական տրանսգենդերներով, թուրք-ադրբեջանական կամակատարներով ու «բերետավորներով» վիլայեթացումը»։

Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը

Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից շենքերի բնակիչները պարբերաբար դժգոհում են, որ տարածքում հնչող երաժշտությունը խաթարում է իրենց անդորրը:

Ըստ այդմ՝ շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը: Դրանք են՝ Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը շրջայց է կատարել նշված փողոցներով և գործունեություն իրականացնող երաժիշտներին իրազեկել սպասվող փոփոխությունների մասին:

«Telegram»-ի օգտատիրոջից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ և ռազմամթերք․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Կ.Հ.-ն, երևանաբնակ իր մտերիմներ 26-ամյա Ա.Ե.-ի և 24-ամյա Մ.Հ.-ի, ինչպես նաև քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված «M…» անվամբ օգտատիրոջից և այլ օգտատերերից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։

Դրանից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված 4 տարբեր անվանումներով առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:

Այնուհետև Կ.Հ.-ն և Մ.Հ.-ն հանցավոր ճանապարհով՝ թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 231.014.464 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, իրավասու մարմինների տեսադաշտում հայտնվելը բացառելու, հնարավոր բացահայտումից խուսափելու և հետագա հանցավոր գործունեությունն անխոչընդոտ շարունակելու համար, օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ, բանկային հաշիվներ և բուքմեյքերական ընկերությունների օգտահաշիվներ։

Մասնավորապես, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող և խմբի հիշյալ անդամների և դեռևս ինքնությունը չպարզված անձանց կողմից կառավարվող վերոհիշյալ առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ: Թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար, որից հետո փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Այնուհետև դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, բուքմեյքերական ընկերություններում բացված օգտահաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից: Այս կերպ 2020-2023 թվականների ընթացքում Կ.Հ.-ի անվամբ «Իդրամ» դրամապանակին տարբեր աղբյուրներից մուտքագրվել է 75.008.398 ՀՀ դրամ գումար, «Թել-Սել» ԲԲ ընկերության համակարգում նույնականացված հաշվին՝ 10.042.743 ՀՀ դրամ գումար, իսկ թվով 4 բանկային քարտերին՝ ընդհանուր 170.311.258 ՀՀ դրամ գումար։ Հանցավոր գործունեության արդյունքում երիտասարդի հաշիվներին ստացած գումարներից ընդհանուր 63.726.843 ՀՀ դրամ գումարը շրջանառվել է վերջինիս հաշիվների միջև, ընդհանուր 191.635.556 ՀՀ դրամ գումարը տարբեր եղանակներով տնօրինվել է նրա կողմից։

12:34
Մ.Հ.-ի անվամբ տարբեր աղբյուրներից «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակին մուտքագրվել է 13.783.908 ՀՀ դրամ գումար, «Թել-Սել» ԲԲ ընկերության համակարգում նույնականացված հաշվին՝ 2.893.978 ՀՀ դրամ գումար, իսկ վերջինիս պատկանող և երկու բանկային քարտերին՝ ընդհանուր 25.822.633 ՀՀ դրամ գումար։ Վերջինիս կողմից հանցավոր գործունեության արդյունքում իր հաշիվներին ստացած գումարներից ընդհանուր 3.638.932 ՀՀ դրամ գումարը շրջանառվել է նրա հաշիվների միջև, իսկ ընդհանուր 39.378.908 ՀՀ դրամ գումարը տարբեր եղանակներով տնօրինվել է վերջինիս կողմից։

Քննությամբ պարզվել են ինչպես նշված անձանց, ընկերությունների տվյալները, այնպես էլ՝ փոխանցված դրամական միջոցների չափերը: Փաստվել է, որ խմբի նշված անդամների կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 231.014.464 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Կ.Հ.-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել ակոսափող հրազեն հանդիսացող, ինքնաշեն թմբուկավոր 5,6մմ տրամաչափի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող՝ թվով 79 հատ 5,6մմ տրամաչափի փամփուշտներ և դրանք ապօրինի փոխադրել ու պահել է, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, Մ.Հ.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա.Ե.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Հանցավոր խմբի՝ ինքնությունները չպարզված անձանց, ինչպես նաև Կ.Հ.-ի կողմից ապօրինի զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից․ Ոսկան Սարգսյան

Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Այդ մասին հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը՝ նշելով, որ պոկվել է նրա ոտնաթաթը։

«Փաստինֆո»-ն փորձում է տեղեկությունը ճշտել իրավասու մարմիններից։

Աղբյուր` Փաստինֆո