Ո՛չ մի վայրկյան չընկրկեք, մենք պահանջ ունենք իրականացնելու, պայքարը պետք է Ճշմարտության հաղթանակով ավարտվի․ Բագրատ Սրբազան

29 հոգու բերման են ենթարկել, երկուսը հիվանդանոցում են, մարմնական վնասվածքներ ստացածներ կան, Սուրբ Աննա Եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածի ամբողջ պաատասխանատվությունը Արարատ Միրզոյանի վրա է։

«Ո՛չ մի վայրկյան չընկրկեք, ո՛չ մի վայրկյան․ Սա մեր ճշմարտության ճանապարհն է»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ իրենց վախեցնելու փորձերը զուր են։

«Սա պայքար է, որը պետք է միայն ու միայն Ճշմարտության հաղթանակով ավարտվի։ Եվ դրանում յուրաքանչյուրդ հանձնառություն ունի։ Մենք պահանջ ունենք իրականացնելու։ Դա պարզապես պահանջ չէ։ Ինձ համար դա պահանջ է, որը պետք է կատարվի, չկատարվելու դեպքում պետք է պաատասխան լինի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում. Սերժ Սարգսյան

Ասել եմ, և հիմա էլ ասում եմ, այո՛, ոչ միայն ես, այլև մեր կուսակցությունը և համակիրներն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն՝ մենք իրեն ենք աջակցում։ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը, բոլոր իրավական նորմերից դուրս է

Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, այդպիսի հրամաններ տվողներն ու կտարողները, վստահ եմ, որ ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանն ավելացրեց, որ արտաքին աջակցություն ասելով՝ նկատի ունի Արևմուտքից ստացվող աջակցությունը։

«Ինչ վերաբերում է վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելուն, դա արդեն բոլոր իրավական նորմերից դուրս է, դուրս է նաև բարոյականության սահմաններից»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Դատարանը Սերժ Սարգսյանին արդարացրեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշի Բարսեղ» մականունով Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսությա նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը, համաձայն որի՝ վերջիններս արդարացվեցին առաջադրված մեղադրանքում։ Վերջիններիս խափանման միջոցները վերացվեցին, քաղհայցը՝ մերժվեց։

Հիշեցնենք, որ քրեական գործով կար 3 մեղադրյալ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է տեղի ունեցածը և հորդորում թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թե՛ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած փորձից:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»։

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ տեղումները պահպանվում են

Երևան քաղաքում մայիսի 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան, 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 31-ին, հունիսի 2-ին, 4-5-ին կեսօրից հետո, 1-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։

Ժողովո՛ւրդ ջան, տեսաք չէ՞՝ մեր երկրում ոչ մի ինստիտուտ «տղամարդ» չի ղեկավարում. Սրբազան

Ժողովո՛ւրդ ջան, տեսաք չէ՞՝ մեր երկրում ոչ մի ինստիտուտ «տղամարդ» չի ղեկավարում, ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ասածս սեռի հետ կապ չունի, այլ՝ քաջության։ Քիչ առաջ մեզ տեղեկություն հայտնեցին, որ ամառանոցից Սուրեն Պապիկյանն է դուրս եկել։ Երևի գնացել է տեսնի, թե հողերն ինչպե՞ս են ձևակերպում։ Թուրք-ադրբեջանական գործակալական ցանցն են այս մարդիկ ներկայացնում։ Մեզ և ոստիկանական համակարգն են նվաստացրել»-նշեց նա։

ԱԳՆ ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում. ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից. Ոստիկանություն

Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում, այս մասին հաղորդում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ժողովրդի կողմից սկսված այս պայքարը չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից. ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Թյուրքագետ

Ես թյուրքագետ եմ, իմ ամենօրյա գործը մեր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ամենօրյա կյանքին հետևելն ու ուսումնասիրելն է, քանի որ մեր հարևան երկու պետությունները, մոդայիկ լեզվով ասած, իրական Թուրքիան ու Ադրբեջանը, չեն պատրաստվում խաղաղության, որ մենք էլ հանգիստ ուրիշ գործով զբաղվենք, ԱԳՆ-ի մոտ դիմելով ժողովրդին՝ ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով՝ այդ երկու պետությունները վերջին տարիներին պատրաստվում են ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի.«Ու այդ նոր պատերազմին պատրաստվում են նոր ձևերով։ Բայց մի բան է փոխվել, ու դա լավ է՝ 4 տարվա ընթացքում առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմերում իրական անհանգստացած են այն պայքարով, որ մենք սկսել ենք։

Եթե նախորդ տարիներին դիմադրության բոլոր շարժումների ժամանակ թուրքական տարբեր լրագրողներ, չինովնիկներ խոսում և ծաղրում էին շարժումը, քանի որ ՀՀ-ում իրենք գործընկեր ունեն, առաջին անգամ այդ մարդկանց ջանքերը չեն բավարարում, ստիպված մեր թշնամի երկրների նախագահներն են սկսել մտնել պայքարի մեջ ու քննարկել Սրբազան պայքարը։

Դուք հասկանու՞մ եք, թե դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մեր ժողովրդի կողմից սկսված պայքարը չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։ Եթե Հայաստանի ու մեր թշնամիների շահերը չեն խառնվում ու չեն բավարարվում, ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։