«Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանով

Ես երբեք չեմ փայլել ականջահաճո ու պոպուլյար հայտարարություններով։ Ընդհակառակը՝ հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի էլ եղել։ Բայց ինձ կեղծել չեմ կարող ու հիմա էլ կասեմ կարծիքս՝ քաղաքական ուժերի համախմբման արհեստական օրակարգի մասին։

Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։

Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Շուշիի ու Հադրութի, Լաչինիու Աղավնոյի, Գորիս-Կապան 21 կմ և Սև լճի 30 տոկոսի հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:

Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։

Ես ձևական համախմբման կարիք չունեմ ։

Սա բացառապես իմ անձնական կարծիքն է, բացառապես։

Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝ առանց որևէ ամբիցիայի ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։

Հուսահատությունը մեղք է։ Բայց ինքնախաբեությունն էլ պակաս աղետալի չէ։

Աստված տա՝ Սրբազան շարժումը հաջողի ու սպասարկի ՀՀ, հայության ու Հայ Եկեղեցու շահերն ու դավանած արժեհամակարգը։

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով

Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Դավիթ Մխիթարյանը հարց է ուղղել․ «Ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը և ի՞նչ եք ակնկալում»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության արժանապատվությունը։ Եվ այս նպատակներին հասնելու համար վճռորոշ է Փաշինյանի հեռացումը իշխանությունից։ Բնական է, որ անգամ իմ կալանքով պայմանավորված՝ սահմանափակ տեղեկատվական հոսքերից առաջնահերթ որսում եմ հենց շարժմանը վերաբերող լուրերը։ Հրապարակավ խորհուրդներ տալը արդյունավետ միջոց չեմ համարում, իմ համեստ ներդրումը փորձում եմ ունենալ իմ գրավոր և բանավոր խոսքով` պայքարի գաղափարական ճակատում։ Ցավոք, ֆիզիկապես ներկա գտնվել չեմ կարող։

Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր»։

«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ

Պահեստազորի սպաների հետ Բագրատ Սրբազանի դռնփակ հանդիպումը ավարտվեց։

Լրագրողների խնդրանքով՝ Սրբազանը հանդիպմանն անդրադարձավ ու կարճ այսպես բնութագրեց այն։

«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»։

Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով գտնվում է Կիրանցում, գրել է․

«Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։

Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։

Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։

Կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով սահման գծելուն։

Ըստ էության, իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը։

Առանց որևէ նախապայմանի և անվտանգության երաշխիքի՝ թշնամուն է ընծայվում առաջին պաշտպանական բնագիծը։

Այս ամենը փաստում է մի բանի մասին․ Կիրանցից մայրաքաղաք տեղափոխված Սրբազան պայքարի հաղթանակն այլընտրանք չունի»։

Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

«Շանթ Դաշինք» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Սույն թվականի մայիսի 18-ին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նախաձեռնված կուսակցությունների քննարկմանը, վերջինիս հրավերով, մասնակցել են «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը, խորհրդի անդամ Պարույր Ալեքյանը, ինչպես նաև Շանթ Հարությունյանը և Կարեն Աթայանը։

Հանդիպման մասնակից ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, քննարկել որոշ հարցեր։

Միաձայնորեն վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի։

Քննարկվել է ժամանակավոր անցումային կառավարության վարչապետի թեկնածուի հարցը, որի շուրջ քաղաքական կուսակցությունները հայտնել են իրենց միակարծությունը։

«Շանթ Դաշինք» կուսակցություն

18․05․2024թ․»։

Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան

Մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը խոստովանեց՝ չէր սպասում, որ այսքան մեծ թվով արվեստագետներ ներկա կլինեն։

«70 տոկոսին անձնապես ճանաչում եմ։ Այս մեծ ներկայությունը վկայում է, որ մեր կյանքն ամեն ինչից առավել, որպես բարձրագույն արժեք, արտահայտված է մշակույթով»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը նշեց, որ շատերի համար ընկալելի չի, թե «էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս»։

«Ինձ համար էլ ընկալելի չի, եթե անկեղծ ասեմ։ Բայց հավատում եմ, որ այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել»,-ասաց նա։

Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելած կասկածյալը անցակետի մոտ բռնվել է։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ պարզվել է, որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Հակոբ Խ․-ն բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնկվել իր համագյուղացի 36-ամյա Ստեփան Ս․-ի հետ, որի հետագա պարզաբանումները շարունակվել են Ոստան գյուղում։

Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Համլետ Խ․-ի, Վահագն Վ․-ի, 28-ամյա Գեղամ Վ․-ի և 26-ամյա Գեղամ Ա․-ի հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում հանդիպել են Ոստան գյուղի գերեզմանատան, ՀՀ էլեկտրական ցանցերի ենթակայանի կից տարածքում, որտեղ Հակոբ Խ․-նը իջնելով իր ավտոմեքենայից, իր մոտ ապօրինի պահած որսորդական հրացանից կրակոց է արձակել Ստեփան Ս․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին ի պատասխան Իվան Ս․-ն իր մոտ եղած ապօրինի պահվող ատրճանակից արձակել է կրակոցներ, մարմնական վնասվածքներ պատճառել Հակոբ Խ․-ին և Վահագն Վ․-ին, որի հետևանքով Վահագն Վ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Հակոբ Խ․-ն հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ

Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։ Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված։

Ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են Ոստիկանության բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել՝ նշված երկու անձանց ձերբակալելու մասին, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան

Բոլորը համաձայն են՝ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, հավատքն է ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին․ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո։

Պատգամավորը նշեց, որ չի տեսնել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսավ Սրբազանի հետ հանդիպմանը, չնայած՝ մեծ վերապահումներ ունի մի շարք անձերի ու քաղաքական միավորումների նկատմամբ։

«Առաջին օրերից իսկ հայտարարել ենք՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար «Հանրապետականը» և «Պատիվ ունեմը» կանեն ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից»,- ընդգծեց Մամիջանյանը։

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն»

Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ փոխանցում է «Ազատության»-ը՝ նշելով, որ տեղեկացել են, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։

Նրանք նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։

Ավելի վաղ այստեղ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ շրջանցիկ ճանապարհի մասին էր խոսում։

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Ըստ էության, ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։