Սերժ Սարգսյանը թշնամուն կզած պահող Արցախի հերոս է, իսկ դուք ձեր անասնաֆերմայի շեֆի գլխավորությամբ ՝ հողատու դավաճաններ
Սեփական հայրենիքը թշնամուն «հանձնածների» թիմի վառ ներկայացուցիչ և առաջամարտիկ ալեն սիմոնյանը լավ կանի ստի և ստախոսության վերաբերյալ մի փոքր զգույշ խոսի, քանի որ Հայաստանի քաղաքացիները շատ լավ հիշողություն ունեն և չեն մոռացել ոչ ալեն սիմոնյանին, ոչ պապիկյանի մասին, ոչ էլ այլոց, ովքեր նույնպես 4 տարի առաջ սենց պաթետիկ բաներ էին գրում, բայց իրականում բոլորս տեսանք թե ինչ արեցին սրանք մեր Հայրենիքի հետ:
Ուրեմն հիշեք և միշտ ականջներիդ օղ արեք՝ դուք ձեր ամբողջ անասնաֆերմայով հանդերձ էդքան չկաք, որ արտաբերեք ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի անունը։
Սերժ Սարգսյանը հաղթանակած առաջնորդ է, Սերժ Սարգսյանը թշնամուն կզած պահող Արցախի հերոս է, իսկ դուք ձեր անասնաֆերմայի շեֆի գլխավորությամբ ՝ հողատու դավաճաններ:
Պայքարս չի դադարել և ոչ մի օր․ Եղել եմ, կամ ու կլինեմ այս ազգային գոյամարտի առաջնագծում․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիներից իրեն ուղղված հարցերին։
Սմբատ Միքայելյանը արմեն Աշոտյանին հարցրել է, « Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդե՞ք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։
«Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով․ հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։
Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել ոչ մի օր, ուստի եղել եմ, կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահվել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Երկրաշարժ․ Զգացվել է Երևանում, Գառնիում, Ձորաղբյուրում
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի
Յուրաքանչյուր մարդ զոհված զինծառայողների մայրերի, հայրերի ձեռքերին պետք է խոնարհվի, Ոսկեպարում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Եթե մենք նրանց չգնահատենք, ուրիշ ոչինչ արժեք չի ունենա: Այս հայահավաք հանրահավաքն ուղղակի հանդիպում է: Այս շարժումն, ի վերջո, իր նպատակին ծառայելու է, որի վերջին հանգրվանը ոչ վերացական, այլ շատ շոշափելի հաղթանակն է: Մեր նշանաբանն է՝ պատիվ և հայրենիք, մեր շարժումն է՝ հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն արդարության ու ճշմարտության, առանց որոնց չկա խաղաղություն և առանց որոնց ոչ մի արժեք նշանակություն չունի մեր կյանքում:
Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի: Բայց դա մեր արժեքն է, ուրիշ շեղվելու տեղ չունենք: Մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության: Մեր պայքարը հոգևոր է: Եթե այդտեղ հաղթեցինք, մեր առջև էլ որևէ արգելք չի կարող, լինել»,-նշեց նա:
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը` Նարեկ Մալյանի դատավճիռը և Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղաբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Նարեկ Մալյանի դատավճիռը և Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին.
«Իմ երկու քաղբանտարկյալ ընկերների՝ Նարեկի և Արմենի նկատմամբ սկիզբ առած քաղաքական հետապնդումները շարունակվում են, և զարմանալի չէ, որ Արմենի խափանման միջոց կալանավորումը երկարացվեց, իսկ Նարեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց ռեժիմի «դատավորների» կողմից։ Առավել քան վստահ եմ, որ թե՛ Արմենի, թե՛ Նարեկի համար տեղի ունեցածն անակնկալ չէր, բայց նաև վստահ եմ, որ երկուսի համար էլ ցավալի էր առերեսվել Հայաստանի արդարադատության համակարգի վախճանի հերթական արարին։
Մեր երկրում արդարադատությունը մահացել է, բարոյականությունը հավիտյանս լքել է ռեժիմի սպասարկու բոլոր կառույցներում աշխատող «տուն պահող» կենսաբանական զանգվածների մարմինները։ Սրանք հայրենիք և սրբություն չունենալուն զուգահեռ նաև չունեն ամենակարևորը՝ սրանք ամոթ չունեն։ Ամոթ չունեն ճիշտ այնպես, ինչպես ամոթ չունի ռեժիմի պարագլուխը, որին հաջողվել է իր շուրջբոլորը հավաքել գարշահոտությամբ բուրող կամակատար անամոթներին։
Վստահ եմ, որ այս ամենի վերջը մի օր գալու է, և բոլոր անամոթ և անսկզբունք կամակատարները կանգնելու են հանրության, պատմության և օրենքի առջև։ Մենք այդ ժամանակ գլուխներս բարձր նայելու ենք նրանց աչքերին, մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից։
Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…
Ազատություն քաղբանտարկյալներին։
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ
13.04.2024»:
«Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ստի ու չարի դեմ պայքար. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
Այո՛, Ոսկեպարում «Stand up» է, եթե ոչ հայերեն բառակապակցությամբ ասեմ՝ «Stand up against evil» է՝ ստի ու չարի դեմ պայքար է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշիյանին։
Նա ընդգծեց՝ Ոսկեպարում միշտ էլ պատարագներ լինում են․«Չեմ ուզում որևէ կերպ այդ հարցին անդրադառնալ, կարիք չկա և ցավում եմ, որ իրենք չգիտեն, որ սա մեր ծառայությունն է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշի վերաբերյալ հայտարարություններին և հոգևորականների այցերին՝ նշելով, որ «որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարում»։
Օդի ջերմաստիճանը ցերեկը 5-7 աստիճանով կբարձրանա
Երևանում ապրիլի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մարզերում ապրիլի 13-ին, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ վթարից զոհված զինծառայողների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
Քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի եկեղեցում․ Տավուշի թեմից արձագանքել են Փաշինյանին (Տեսանյութ)
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին, թե մինչև վերջին զարգացումները քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։
Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ-ին, և այդ ժամանակ եպիսկոպոսաց առաջին պատարագն է մատուցվել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։
Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, եթե կարիքը կար, պետք էր կրակ բացել. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց:
Ես չգիտեմ, թե ի՞նչ արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրությունում, սակայն եղած տեղեկությունները հուշում են, որ սահմանապահների նպատակը եղել է մոլորված հայ հովիվի անվտանգ վերադարձը և նրանք այդ տեսանկյունից իրենց խնդիրը կատարել են:
Այո´, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր:
Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում արտառոց իրադրությունը պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման, և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում, կարծում եմ, եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել:
Ինձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ ահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն:
Եվս մեկ հանգամանք. Ադրբեջանը, երբ քաղաքական որոշում է ունենում իրադրությունն առաջնագծում լարելու, դրա համար միշտ առիթ և պատճառ գտնում է, և դա նաև ցույց տվեց որոշ ժամանակ առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգությունը: Այնպես որ, պետք չէ մեր զինծառայողներին թիրախավորել` համարելով, որ լարվածության աճ է կանխվում:
Հ․Գ. Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ և, այս տեսանկյունից, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հանրային դժգոհությունն ամբողջությամբ օբյեկտիվ և առողջ դատողությունների դաշտում է»: