Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է նոր կապիտուլյացիոն պայմաններ, որոնց այս իշխանությունը մտադիր է տեղիք տալ. Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է նոր կապիտուլյացիոն պայմաններ, որոնց այս իշխանությունը մտադիր է տեղիք տալ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որը շարունակելու է զիջումները, մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, իրականում, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան»,- նշեց Սաղաթելյանը:
Նա ասաց, թե Հայաստանը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ, պատրաստ չէ լիաժեք սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին ու դա հիմնավորում են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջներով:
Որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը 38 է, հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը՝ 177. ԱՎԿ
Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը, ըստ ԱՎԿ-ի հրապարակած վերջին՝ 2022թ.-ի տվյալների, 38 է, որից 23-ն աղջիկներ են։
Երկու ծնող ունեցող երեխաների թիվը 14 է և որդեգրման համար 2 ծնողների համաձայնությունն է պետք։ 4 երեխան միակողմանի ծնողազուրկ են, 11-ը միայնակ մոր երեխաներ են, 3-ի ծնողները երեխայից հրաժարվել են գրավոր, 1-ը դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ծնողի երեխա է, 2-ի ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա), 2 երեխայի ծնողները զրկված են ծնողական իրավունքից, և 2-ը՝ այլ պատճառով. Aysor.am-ը տեղեկացավ ԱՎԿ-ից։
Որդեգրման ենթակա երեխաներից 21-ը առողջ են, 17-ն առողջական խնդիրներ ունեն։
Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը 177 է, որից 155-ը ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 6-ը՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ, 16-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ։
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր
ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր:
Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան նախնական զննման ենթարկած 1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ Մաքսային աշխատակիցը հայտնաբերել է, որ տրանսպորտային միջոցի ետևի դռների պատյանները հանված են, որոնք ՀՀ մուտք գործելիս տեղում են եղել: Դռների մեջ նախապես հարմարեցված թաքստոցներից հանվել են փաթեթներ։ Ավտոմեքենան ուղորդվել է խորը զննման անգար, այնտեղ զննվել են ապրանքները և պարզվել է, որ նախապես թաքցրած այդ փաթեթները դեղամիջոցներ են` ընդհանուր 21 կգ քաշով և դեղամիջոցների դատարկ տուփեր` 3 կգ քաշով։
Փաստի առթիվ մաքսային ծառայողները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։
Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները ևս բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով դեղորայքի խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ մեքենայի հետևի նստատեղի և բեռնախցիկի արանքում առկա է հատուկ կահավորված գաղտնարան, որտեղից էլ մաքսային ծառայողները հայտնաբերվել են 25 տեսակի տարբեր մակնշմամբ դեղորայք՝ ընդհանուր 20 կգ քաշով։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։
Արտակարգ դեպք՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարանում. հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» աստիճան
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4-րդ, 2-րդ, 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել.Մայր Աթոռ
Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):
Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:
Մասնավորաբար` նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:
Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:
Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է` Աստծո կամքի մեջ միավորված և սերնդագործությամբ օրհնված: Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել:
Հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ` ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:
Արդ, հաշվի առնելով վերը նշված, ինչպես և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծություններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է Ազգային Ժողովի խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:
Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական ավանդական ընտանեկան արժեքներին:
Ազգային Ժողովի պատգամավորներին մաղթում ենք արդյունավոր ծառայություն` ի նպաստ մեր երկրի զորացման և ազգային մեր ինքնության ամրապնդման:
Հայկական կողմը չի կրակել․ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ֆիզիկական ներգործության՝ 1, անձնական ունեցվածքի գողության՝ 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չեմ տեսնում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չի տեսնում:
«Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ, կարծում եմ, որ ադրբեջանական քաղաքական նպատակները, որոնք հռչակվում են, այս փուլում ենթադրում են ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այլ չեմ բացառում որոշակի սահմանափակ ճակատով գործողություններ ՀՀ այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Աբրահամյանի`Ադրբեջանի կողմից հաշվարկ կա, որ չորս գյուղերի ու անկլավների հանձնումը Հայաստանի համար բավականին խոցելի իրավիճակ է ստեղծելու:
Նախազգուշացում․ ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր
Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր։
ՀՀ-ից փախած Պաշտպանության նախկին նախարարը խոսում է կրակել-չկրակելուց. չկրակելու որևէ հրաման չկա. Քոչարյան
Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը պատասխանեց.«Կրակոցներ պետք է չլինեն, բայց կրակոցներն արդեն 30 տարի է, ինչ մեզ ուղեկցում են։ Մի վախեցեք։ Կրակոցները պետք է, վերջիվերջո, կանգնեն։ Այս թշնամանքը երկար տարիների արդյունք է, դա հաղթահարելը հեշտ չի լինելու։ Խաղաղության հասնելն ավելի բարդ է, քան պատերազմելը։ Իսկ շատ դեպքերում պատերազմ անում են՝ խաղաղության հասնելու համար։ Խաղաղության հասնելու համար մենք ամեն օր պետք է մեր ԶՈՒ կարողոություններն ավելացնենք»։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ միգուցե կրակոցին կրակոցով պատասխանենք, Ադրբեջանը դադարի կրակել՝ Քոչարյանը նշեց.«Եթե դրա կարիքը լինի, դուք դրան էլ ականատես կլինեք։ Ի դեպ, Հայաստանից փախած Պաշտպանության նախկին նախարարը խոսում է կրակել- չկրակելուց։ Խոսքը Արշակ Կարապետյանի մասին է։ Չկրակելու որևէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գտնում է, որ պետք է պատասխան տրվի, նա այդ պատասխանը կտա»։